Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքի էջը կվերահսկեն երեխաները
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Երեկ գիշերվանից Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում տարօրինակ գրառումներ էին հրապարակվում, ինչը շատերին տեղիք էր տվել մտածելու, թե հայ ֆուտբոլիստի էջը հակերային հարձակման է ենթարկվել:
Մխիթարյանը, ով հանդիսանում է նաև Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում, իրականում իր աջակցությունն է հայտնում երեխաների համաշխարհային օրվան:
Ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօրվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջը վարելու են երեխաները.
«Օրվա դրական խախտում. երեխաներն իրենց հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը, որպեսզի փակեն շաբաթը` երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը:
Zham.am
Լուսանկարը՝ Armenpress.am-ի: