Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները
Ղրղըզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ուրբաթ օրը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է «МИР 24»-ը:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել «Էնեսայ» ընդունելության տանը:
Արարողության ժամանակ Ժեենբեկովը երդում է տվել։ Այնուետև ԿԸՀ նախագահ Նուրժան Շաիլդաբեկովը պետության նոր ղեկավարին է հանձնել երկրի նախագահի կրծքանշանն ու վկայականը։ Հեռացող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, իր հերթին, պետության նոր ղեկավարին է փոխանցել երկրի դրոշը։
Zham.am