Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան
1
Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ)

Սեփական փրկության համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բավականին կոշտ է արձագանքել (հասկացողի համար, իհարկե) Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը: Հիշեցնենեք, որ ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին (կարելի է ասել՝ իր քաղաքական որդեգրյալին) «ազգակործան պատուհաս» բնորոշումն էր տվել: Իսկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մեղմ ասած, քարուքանդ է արել Փաշինյանի այսօրվա հայտարարությունը: 

«Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել, ասելով.
«Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարավոր չլինի նաեւ լուծել ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց։ Եվ 1998, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։
Այնուհետև Լևոն Զուրայանը նշել է. «Ինչպես տեսնում ենք` Հայաստանի գործող ղեկավարը, որը
Տապալել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները 2018-2020 թվականներին.
Ներքաշել է մեզ Ադրբեջանի հետ անհավասար 44-օրվա պատերազմի մեջ եւ այդ պատերազմում կատարաելապես ձախողել Հայաստանի ռազմական ջանքի կառավարումը.
Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ դրա հետեւանքով, ըստ էության, հրավիրել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը ցեղասպանության ակնհայտ տարրերով.
2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո` սկզբից առանց մարտի հանձնել է բազմաթիվ դիրքեր, այնուհետեւ տապալել սահմաններում դիրքերի ֆորտիֆիկացիաների կառուցումը եւ նպաստել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դիրքերի գրավմանը.
Հանուն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրմանը զոհաբերել է Արցախը, բայց, միեւնույն է, այդ խաղաղությունը չի ստացել, ինչով, իսկապես, հարցի տակ է դրել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը.
ահա, այդ ղեկավարը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր:
Իրականում`
• 1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ, դրա համար չվճարելով որեւէ դիվանագիտական գին: Միայն այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում:
• Շնորհիվ այդ վետոյի եւ Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշմանը, որ Հայաստանը անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն, ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում, լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ հիշատակում:
Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբացը կապող տարածքների վրա հայկական վերհսկողությունը, պահանջելով միայն որ Ադրբեջանին հետ վերդարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները:
Նման մի փաստաթուղթ դրված էր համանախագահների կողմից նաեւ Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019-2020 թվականներին, սակայն նա կտրականապես մերժեց անգամ այդ փաստաթղթի քննարկումը, ներքաշելով մեզ կործանարար պատերազմի մեջ:
Համադրելով այս բոլոր փաստերը, նորից գալիս ենք արդեն վաղուց ամրապնդված մի եզրակացությանը: Նիկոլ Փաշինյանը այսուհետեւ զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը: Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու, որովհետեւ սեփական փրկության համար նա պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք, այդ թվում` նախորդ սերունդների հերոսական հաղթանակաները»:
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan