Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ
Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:
Երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից նախագծված զարդի` «ամենատես աչք»-ի լուսանկարը: