Էլինար Վարդանյան. Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպես է Հայաստան-ԵՄ համաձայնագիրն իրագործվելու
Հայաստանի հասարակությունից է կախված՝ արդյոք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի 400 էջանոց փաստաթղթում ներառված լուրջ ռեֆորմներն իրականացվելու են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստան-ԵՄ համաձայնագրին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը՝ ցավով նկատելով, որ հասարակությունը բավական իներտ է դարձել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ, որովհետեւ 2013 թվականից հետո մարդիկ անտարբեր են:
«Մենք փաստաթուղթը ստորագրելու նախաշեմին ենք, բայց դեռ քննարկում ենք՝ ստորագրելո՞ւ ենք այն, թե՞ ոչ: Վաղը կտեսնենք՝ ինչ կլինի, բայց դրանից հետո շունչներս պահած պետք է սպասենք տեսնենք՝ ինչպես է այն իրագործվելու, կյանքի կոչվելո՞ւ է, թե՞ լինելու է հերթական փաստաթղթերից մեկը, որին պարտադրված միանում ենք, բայց չենք իրականացնում»,- ասաց Վարդանյանը:
Zham.am