Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ)

Վատ «վարորդին» ի՞նչն է խանգարում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ: Հաջորդ անգամ գնում, սյանն է խփում, էլի մարդիկ են հավաքվում, ասում է՝ ժողովո՛ւրդ, «կալոդկեքի» վրա նախկին տերը ներկ էր փչել, դրա համար էդպես եղավ: Մի անգամ էլ հենց ավտոտնակի դարպասին է հարվածում՝ մեքենայի հերն էլ անիծելով, ավտոտնակի էլ: Նորից թաղեցիք հավաքվում են, սա թե՝ նախկին տերը ավտոտնակի մուտքը շատ նեղ է արել, հարևաններն ու թաղապետարանն էլ չեն արգելել, դրանից էր...
Հարևաններից մեկը, որ վերևի հարկից հետևում է էս իրարանցմանը, մտածում է՝ արա, սա մեզ գժի տեղ ա դրել, սպասի ասեմ՝ «սաղ շարժիչից ա», տեսնեմ, թե ի՞նչ ա անելու: Ու վերևից ձայն է տալիս, թե՝ ընկե՛ր ջան, էդ մատոռի՛ց ա, մատոռի՛ց... Սա լրիվ լուրջ է ընդունում, ու մի օր էլ որոշում է, որ ինքը ավտոյից հասկացող ամենաուժեղ մեխանիկն է, սկսում է շարժիչը զննել: Նայում է, նայում, էս մասն է ձեռնահարում, էն մասն է ձեռնահարում, վերջը հասկանում է, որ բան չի հասկանում, մուրճն առնում, ընկնում է շարժիչի «ջանին»: Դը՛մփ, հա, դը՛մփ, հո՛ւ, հա, հո՛ւ...
Վերջը տալիս է, շարժիչը լրիվ ջարդուփշուր անում, թաղեցիք նորից հավաքվում են: Սա էլ թե՝ «տեսա՞ք, որ սրա մեխանիզմը չի աշխատւմ, դրա համար էլ անընդհատ պատերին էր խփվում»...
Նման վարորդի մասին մտքներումդ հիմա ինչ ասես ասացիք, չէ՞: Բա որ այդ «վարորդը» պետության ղեկին է լինում, դրան ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանը պետության «մեքենան» պատեպատ խփելով բերել ու երեք անիվով անդունդի պռնկին կախել է, թե բա՝ դուխով խաղաղության խաչմերուկ մտանք, էն էլ լուսացույցի գույները «խաղում» էին:
Ու ընդհանրապես, չի լքում հիմնավոր կասկածը, որ այս քաղաքական ուժի գոնե կարդալու ունակ ներկայացուցիչների կարդացած միակ գիրքը Օտյանի «Փանջունին» է, այն էլ՝ միայն նախաբանը, այն էլ՝ որպես կյանքի և գործունեության ուղեցույց: Կհիշեք, որ ասում է՝ 2x2 հավասար է 5-ի, ու քարով տալիս, բացում է դասընկերոջ գլուխը, որ ասում էր՝ չէ, 4 է: Քարով տալիս է ու ասում՝ «առ քեզ համոզեցուցիչ փաստարկ մը»: Ինչ կա, ջարդում էր ու ասում՝ շինեցի: Հայրն էլ լավատեսորեն կարծում էր, որ տղան մեծանա՝ փորձանք է դառնալու, պարզվեց՝ չէ, տղան հեղափոխական դարձավ...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan