«ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
30
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Պատերազմ Արցախում
«ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան «Ոտքի՛» գրություններ՝ մայրաքաղաքի փողոցներում «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Նիկոլն իր մարզպետներիտն հրահանգել է ցուցարարներին հայհոյողների «կոնտր-միտինգներ» անել. «Հրապարակ» «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի» գրությամբ պաստառներ՝ թատրոնների պատերին Պիլոտային ահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան Հայաստանի Հանրապետության իրական քարտեզը սա է. այս քարտեզն այլևս չի կարմրելու. Սուրեն Պետրոսյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի

«Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա»,-Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի ղեկվար վազգեն Մանուկյանը պարզաբանել է տեղեկատվությունը, ըստ որի, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Ընդ որում, Արման Թաթոյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հերքել են այդ հայտարարությունը։
Այս առնչությամբ, Վազգեն Մանուկյանն ասել է. «Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները․
Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։
Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։
Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։
Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց»:
Հարցին, թե ի՞նչ իրավիճակում են Ազգային կոմիտեի աշխատանքները, կոմիտեն գործո՞ւմ է, Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ կոմիտեի ամենամեծ թերությունն այն էր, որ չկարողացավ իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։ Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբերին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մոտ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ հանդիպում։ Եթե ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխավոր եզրակացությունը հետևյալն էր․

1․ պետք է կազմակերպվի խորհուրդ, որում ներկայացված կլինեն հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր։

2․ Այդ խորհուրդը պետք է ունենա քաղաքական պլատֆորմ, թե ինչպես է պատկերացնում ներկա վիճակից դուրս գալու ելքերը և ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրա կձևակերպի և կհրապարակի հռչակագիր։

3․ Գործող կոմիտեն իր լիազորութունները պետք է վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով պետք է ձևավորի նոր գործադիր մարմին-կոմիտե։ Եվ այդ նոր կոմիտեն, ունենալով արդեն լայն ներգրավվածություն, լեգիտիմ կլինի ընդդիմադիր դաշտում և վստահություն կվայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից հետո խորհուրդը, կոմիտեի հետ միասին, կհռչակի շարժման սկիզբ, և կսկսեն ձևավորվել կառույցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկություններում։

Խորհուրդը նաև պետք է ապահովի ցանցային համագործակցութուն արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։

Այժմ կոմիտեն այդ եզրակացությունների հիման վրա փորձում է իրականացնել այդ ծրագիրը։
Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, և մեքենայի դեմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարավոր չէ պայքարել։ Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա։
Եթե դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտված է ձախողման»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan