ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա. Որոշել են ազատվել հին «բալաստից»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում և ազատվել հին «բալաստից»:
Երեկ ատեստացիայի մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Ըստ այդմ՝ 3 տարի պետական ծառայություն իրականացրած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն: Արդյունքում ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի, և տարբեր եղանակներով ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: