Էրդողան. «Միայն Ռուսաստանը կարող է լուծել ղարաբաղյան հարցը»
Միայն Ռուսաստանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուստի այդ հարցը վերստին կբարձրացվի Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ավելի վաղ ես քննարկեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Պուտինի հետ, եւ նա ինձ ասաց, որ Ռուսաստանը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծի այդ խնդիրը»: Կրկին կոչ եմ անում ՌԴ նախագահին ավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցին, քանի որ Ռուսաստանը միայն կարող է լուծել այդ խնդիրը - ասել է Էրդողանը:
Zham.am