Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
2
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման

Ֆուտբոլային խայտառակ հաշիվները՝ թվերով, ու ՀՖՖ ընտրությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը:
Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին:
Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն:
Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է:
Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը:
19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը:
Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը:
Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբլարթարի ու Անդորրայի հետ»։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan