Նորմա՞լ է, որ Երևանում կա երկար ու լայն փողոց, որով հետիոտնը չի կարող անցնել
Դիտել նաև
Նորմա՞լ է, որ Երևանում կա երկար ու լայն փողոց, որով հետիոտնը չի կարող անցնել։
Խոսքը վերաբերում է Հրաչյա Քոչարին, որտեղ տարատեսակ ավտոսպասարկման կետերը, բենզալցակայանները և նրանց մոտ սպասարկվող մեքենաները խոչընդոտում են հետիոտնի տեղաշարժը և ստիպում նրան դուրս գալ երթուղի:
Էլ չեմ ասում, թե ինչ վտանգավոր է «Բանջարանոցի» կամրջի դիմացով անցնելը: Նույնիսկ անցման գծանշում չկա:
Ընդ որում՝ դպրոց կա, ու հարյուրավոր երեխաներ են այդ հատվածում տեղաշարժում:
Երևանի քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն, մտածո՞ւմ եք այդ մասին։
Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից