Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
2
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել Պատերազմ Արցախում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»

«Այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը»:-Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանից: 

- Սրբազան հայր, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ հայ ժողովուրդն այլեւս «Դեր Զորի ճամփորդը չի դառնալու», բայց դա տեղի ունեցավ։ Ո՞վ է մեղավոր։

- Կարծես մեզ մոտ տխուր ավանդույթ է դարձել մեր դժբախտությունների համար մեղադրել բոլորին՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներին հղում անելով, տարբեր երկրների մեղսակցությունն արձանագրելով, բայց, դժբախտաբար, հակառակ բոլոր օբյեկտիվ պնդումներին եւ անհրաժեշտությանը, մենք դժվարանում ենք ինքնաքննություն կատարել եւ հստակորեն մատնանշել ողբերգությունների պատճառների այն հատվածը, որը վերաբերում է մեզ, մեր բացթողումներին, մեր սխալներին, մեր մեղքերին։ Ես կարծում եմ, որ կատարվածը նաեւ որոշակիորեն առնչվում է այն պատմական դասի սերտումը զլանալու հետ, որն առնչված է մեր ցեղասպանությանը, մեր տառապանքներին։ Մենք, դժբախտաբար, չենք կարողանում ձեւավորել համերաշխ, ինքնության շուրջ միավորված հասարակություն, ժողովուրդ։ Այսօր էլ այդ դժբախտ, տխրահռչակ պրակտիկան շարունակվում է․ մենք մի կողմից մեղադրում ենք Ռուսաստանին, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, առանց անդրադառնալու, որ մեղքի առյուծի բաժինը պատկանում է հենց մեզ։ Ոչ ոք մեր ձեռքը չի բռնել, որ մենք կարողանանք կառուցել հզոր երկիր, ոչ ոք չի արգելել մեզ այնպիսի ինքնապաշտպանական մեխանիզմներ ստեղծել, այնպիսի պետական, հասարակական ինստիտուտներ ձեւավորել, որոնք անհնարին կդարձնեին ազգային ինքնության, ազգային համերաշխության փլուզումը։ Հետեւաբար, իմ խորին համոզումն է, որ մենք՝ ինքներս, մեր մեջ պիտի փնտրենք այս ողբերգությունների պատճառը։ Իհարկե, ես բազմաթիվ անգամներ մատնանշել եմ այն սխալները, որոնք իրականացրել են իշխանությունները՝ հանգեցնելով այս աղետալի իրավիճակին, բայց, խոշոր հաշվով, երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար։ Վերջիվերջո, այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը։

- Իշխանությունները մեղավոր են նշանակել ռուսներին ու Արցախի իշխանությանը՝ ի դեմս Սամվել Շահրամանյանի։ Ըստ Ձեզ, նրանք մեղավորության ի՞նչ բաժին ունեն, եւ որքա՞ն է ՀՀ իշխանությունների մեղքը։

- Ես, անկեղծորեն, անհասկանալի եմ համարում այս հակառուսական հիստերիան։ Դա նույնն է, որ ռուսին մեղադրես բավական չափով հայ չլինելու մեջ։ Ռուսաստանը մեծ գերտերություն է, որն ունի աշխարհաքաղաքական իր շահերը։ Ես, իհարկե, քաղաքագետի հավակնություններ չունեմ, բայց ինձ թվում է՝ էզոթերիկ գիտելիքներ անհրաժեշտ չեն՝ այդ ամենը հասկանալու համար։ Մենք պետք է կարողանանք մեր շահերին առաջնայնություն տալ, արձանագրել մեր շահերը եւ դրանք համադրել այնպիսի տերությունների հետ, որոնք կարող են նսպաստել մեր պետականության պահպանմանը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի նորընտիր նախագահին մեղադրելուն, ապա դա ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե այդչափ լացելու չլիներ․ ինչպե՞ս կարող է մարդը, որն ընդամենը մի քանի օր է, ինչ ընտրվել է նախագահ, ունենալ այդպիսի հնարավորություն։

- Արցախի ռազմաքաղաքական էլիտան այս պահին Բաքվի բանտերում է, 8 հոգու գերեվարել են, այդ թվում՝ Արցախի 3 նախագահներին։

- Ես կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն կա․ Ադրբեջանի ցանկացած գործողությունը փորձում է արժեզրկել եւ ոչնչացնել 30 տարվա պայքարը, ցույց տալ, որ դա ընդամենը մի խումբ ահաբեկիչների նախաձեռնության արդյունքն էր, այլ ոչ թե հայ ժողովրդի ազատագրական պայքարի պտուղը։ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դարձնել ընդամենը ահաբեկչական մի գործողություն, եւ հենց սրանով է պայմանավորված այն հոդվածը, որով Արցախի նախկին եւ ներկա ղեկավարությունը, պետական գործիչները գտնվում են ադրբեջանական բանտերում։ Իհարկե, բոլորս ունենք մեր նախընտրությունները, համակրանքներն ու հակակրանքները Արցախի պետական պաշտոնյաների նկատմամբ, բայց ողբերգականորեն ցավալի է, երբ տեսնում ես, որ հայ մարդիկ չարախնդորեն են արձագանքում պետական պաշտոնյաների նկատմամբ ադրբեջանցիների նվաստացուցիչ վերաբերմունքին։ Դա ուղղակի մեր պատմության արժեզրկումն է, մեր պատմության ոտնահարումը, մեր ազատագրական պայքարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումը։ Ինչ-որ տեղ սպասելի էր, որ ադրբեջանցիներն այդպիսի կեցվածք ու վերաբերմունք պետք է ունենան, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես հայ մարդը կարող է այդպիսի վերաբերմունք ու կեցվածք դրսեւորել։ Թեեւ ես գտնում եմ, որ այն վերաբերմունքը, որ դրսեւորվում է Արցախի պաշտոնյաների նկատմամբ, դրսեւորվում է նաեւ Հայաստանից յուրաքանչյուրի նկատմամբ, դա հային ուղղված անհարգալից, նվաստացուցիչ դրսեւորում է։

- Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։

- Ես տեսանելի ջանքեր չեմ տեսել, բայց եթե նույնիսկ գործադրեն, դժվարանում եմ ասել՝ արդյոք այդքան կարողություն, ազդեցություն, կշիռ ունե՞ն այսօրվա իշխանությունները՝ այդպիսի խնդրին միջամտելու համար։ Դժբախտաբար, մենք ազգովի հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր հետագա կյանքի, մեր ապագայի սցենարները կազմվում են առանց մեր մասնակցության։ Հիմա, այս պայմաններում իրենք հնարավորություն ունե՞ն՝ ազդեցություն գործելու։ Իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունը հարեւանների հետ խաղաղություն կերտելն է, բայց, ըստ էության, իրենց կոնցեպտի բուն՝ քողարկված, չարտաբերված մեսիջը թշնամիների ողորմածությանը հանձնվելն է։ Հիմա, երբ դու հանձնվել ես թշնամիների ողորմածությանը, կարո՞ղ ես ակնկալել կամ փորձ անել՝ ինչ-որ խնդիրներ լուծելու։ Ես խորապես կասկածում եմ, որ մեր իշխանություններն ի վիճակի են այդպիսի խնդիրներ լուծելու։

- Արցախի դեպքերի ընթացքում հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, Ազգային կոմիտեն ստեղծվեց։ Ձեր կարծիքով՝ ընդդիմության գործողությունները համահո՞ւնչ են ստեղծված իրավիճակին։

- Ես զերծ կմնամ ընդդիմության գործողություններին գնահատականներ տալուց, ես միայն գիտեմ, որ ժողովրդի այն մասը, կարող եմ ասել՝ ամբողջ ժողովուրդը, որն ունի տագնապներ, անորոշության զգացում, վրդովմունք եւ դա իրավունք ունի արտահայտել, դա անքննարկելի ու անձեռնմխելի է։ Որքանո՞վ այդ ժողովրդի արդար վրդովմունքը, ընդվզումն արդյունավետ դարձնելու ջանքերի մեջ այդ շարժումը ղեկավարող անձինք հմուտ են կամ արդարամիտ, ես դժվարանում եմ ասել, բայց որ յուրաքանչյուրիս մեջ ընդվզում կա, ցասում կա, ինչ-որ բան փոխելու, անորոշության պատնեշը պատռելու ցանկություն կա, դա հստակ է։

- Եկեղեցուց էլ սպասելիքներ կան, շատերն են ասում, որ եկեղեցին կրավորական վարք է ցուցաբերում, մինչդեռ պետք է գլխավորի շարժումը։

- Ընդհանրապես, այն ինստիտուտներից, անձանցից, որոնք որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեն, սպասումները խիստ չափազանցված են լինում, այդ թվում՝ նաեւ եկեղեցուց։ Եկեղեցին, ըստ էության, քաղաքական գործունեություն իրականացնելու պրակտիկա չի ունեցել, այն էլ՝ նմանօրինակ իրավիճակում։ Այո, եկեղեցին ունի հնարավորություն, ունի փորձառություն՝ պետականության բացակայության պայմաններում պետական գործառույթներ իրականացնելու, բայց պետականության գոյության պայմաններում պետական գործառույթների ստանձնումը եկեղեցու ավանդական պրակտիկայի մեջ որեւէ ձեւով տեղ չի գրավում, եւ դրա համար պետք է այդ սպասումները հավասարակշռել՝ հասկանալու համար, որ եկեղեցին չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ այն չափով ներգրավված լինել, որ չափով որ երբեք ներգրավված չի եղել։ Իհարկե, ես չեմ ուզում այսօրվա իրավիճակը բաղդատել որեւէ իրավիճակի հետ, այն ողբերգական ու աղետալի է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ եկեղեցու ուղղակի ներգրավվածությունը նման պրոցեսներին չափազանց բարդ եւ նոր մարտահրավերներ կարող է առաջացնել։ Ամեն ինչ չէ, որ այդչափ միանշանակ է։ Նման գործողություն ու նախաձեռնություն անելուց առաջ պետք է չափազանց հաշվենկատ լինել եւ չափազանց նրբանկատորեն վարվել։

Հարցազրույցի բնօրինակ հրապարակման հղումը՝: https://hraparak.am/post/31fd827300968fbb87cdf9bbc5f670d5

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan