Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին

Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Կառավարություն-ԱԺ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, խոսքն ուղղելով Փաշինյանին, նրան հորդորեց, որ նա էլ գնա «ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Հեռացե՛ք»,-հորդորեց Աղվան Վարդանյանը, ով հիշեցնենք, 2018 թվականի մայիսի 8-ին, հակադրվելով իր կուսակցության (ՀՅԴ) որոշմանը, կտրականապես հրաժարվեց քվեարկել Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու օգտին: 
Իսկ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ Աղվան Վարդանյանը մասնավորապես նշեց. «Այստեղից մեկն ասում էր՝ մեզ ասում են՝ մի փոքր իջեցրեք Արցախի հարցի նշաձողը եւ միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք, մի փոքրը ինչքա՞ն էր, 10 սանտիմե՞տր, թե՞ կիլոմետր: Իջեցրել եք մինչեւ զրո կետ: Արցախում հայ չկա, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ, Բաքվի բանտում են:Հայաստանի  ինքնիշխանությունն էլ եք ահագին իջեցրել: Եթե մնաք, իջեցնելու եք մինչեւ զրո: Մնաք, երաշխավորում եմ, նոր ողբերգություն եք բերելու:
Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն»: Բարեկամական կարճ խորհուրդ՝ հե՛-ռա՛-ցե՛ք»։
Պատգամավորը նշեց, որ հարց չկար, միայն այդ կարճ խորհուրդն էր: 
Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել, որի ընթացքում մասնավորապես ասաց. «Դուք դրոշներ եք դրել ձեր սեղանին, ամբողջ օրը առավոտից իրիկուն խոսում եք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր խոսույթի մեջ նույնիսկ հարգանք չկա։ Ասում եք՝ «ձեր խոսակից Արայիկը» այսինքն՝ մարդու էսօրվա վիճակը  եւ նախկին կարգավիճակը եւ ձեր ճառերը․․․ տեսնո՞ւմ եք, դոր դուք հարգանքի պրիմիտիվ արտահայտություն չունեք, այդ դրոշը ձեզ համար ընդամենը հերթական իրիկուն փաբում անցկացնելու նյութական միջոց ապահովել է։ Էդ որ մեզ ասում եք՝ գնացեք «Վարդաշեն», հայտարարում եք՝ մահապարտ ենք, դուք մեկ Հոլանդիայում եք, մեկ Իտալիայում եք, ինչքան ռեզորտներ կան Եվրոպայում ու Ասիայում բաց չեք թողնում ու էդ մահապարտություն գտա՞ք ըտեղ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները ոչինչ, կարող են շատ բան ասել, մենք մինչեւ որոշակի սահման հանդուրժող ենք, բայց երբ սահմանն անցավ ում պետք է ուղարկել «Վարդաշեն»՝ կուղարկենք։ Ում պետք չի ուղարկել, կուղարկենք ոչ «Վարդաշեն»: Ինչ վերաբերում է Բաքու գնալու տրամաբանությանը, ապա ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք՝ գնալ-գալու ձեւերն ու ուղիները, կապուղիները լավ գիտեք, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձի բերումով»։ 
Իր հերթին, արձագանքելով Փաշինյանին, Աղվան Վարդանյանը նշեց. «Բնականաբար, այլ բան ձեր տեսակից չէի ակնկալում՝ անձնական դաշտ մտնել: Երջանիկ եղեք, որ ես անձնական դաշտ չեմ մտնում, ինձ թույլ չեմ տալիս։ Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու ու զրպարտիչ, դա նորություն չի»:
Տեսանյութը՝ News.am կայքից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan