Վանաձորում սպանել են երիտասարդ տղամարդու
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Քննիչները պարզել են, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել է որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Գագիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ հանցագործությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի վայրից հայտնաբերել են նաև դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է, դանակը հանցագործության գործիքն է եղել, որը առգրավվել է։
Մանրամասները` Shamshyan.com -ում