Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի Հանրապետությունում օկուպացված Հաթերք գյուղում ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչի են սպանել։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13:00-ից չեն դադարեցրել կրակը, այլև մի քանի ժամ շարունակ կրակոցները հնչել են տարբեր ուղղություններով: Այսօր շարունակվել են հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում խաղաղ բնակչի են սպանել»,– գրել է Բեգլարյանը։
***
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։