Ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարականը գրեթե միանձնյա մշակում է Դավիթ Հարությունյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից: Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների և ռեսուրսների գործադրման խնդիրը, ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, և հնարավոր է՝ ՏԻՄ ընտրությունների համար ևս սահմանվի համամասնական ընտրակարգ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր. «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: