Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք ևս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:
Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, և «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված հարկերի հետ», նոյեմբերի 21-ին Դիլիջանում կբացի «Դիլիջան գարեջուր» գործարանը։
Բացմանը կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: Գործարանի արտադրանքն արդեն կա շուկայում, «օֆիցիալ» բացում է անում, որ կատարված ներդրումը լավ «երևա»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: