«էդ ի՞նչ բերիք մեր գլխին». Բագրատյանն անուն-ազգանուն է պահանջում (տեսանյութ)
ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հարց ուղղելով Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարկացավ. «Ո՞վ է պատասխանատու այդ ճանապարհին եղած չարաշահումների համար՝ անուն-ազգանուն, պաշտոն: Ու, ի վերջո, ե՞րբ են ավարտվելու ճանապարհի կառուցման աշխատանքները»:
Փոխնախարարը նշեց, որ իր ելույթում չարաշահում բառը չի օգտագործել ու այդ մասին խոսք անգամ գնալ չի կարող: «Դուք շարունակում եք միատոն, ոչինչ չասող նախադասություններ ասել՝ ես ձեզ պարզ հարց եմ տալիս՝ ե՞րբ է ա-վարտ-վե-լու: Պա՞րզ եմ ասում: Ժամկետ ասեք»,- էլ ավելի բարկացած արձագանքեց Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2019թ. 3-րդ եռամսյակում:
Տեսանյութը՝ A1plus.am-ի: