300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է
3
Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Պատերազմ Արցախում
Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանի տնտեսական խնդիրների դառնահամ բաղադրությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջանն ավարտվում է։ Եթե արտաքին պայմաններով թելադրված՝ Հայաստանի տնտեսությունը անցած տարի ու այս տարվա սկզբին երկնիշ թվով աճ էր արձանագրում, ապա նույն արտաքին պայմաններով էլ թելադրված՝ ներկայում խնդիրների առաջ է կանգնել։

Նախորդ տարի մեծ թվով ռուսաստանցիների՝ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետների ժամանման ու նրանց հետ նաև կապիտալի ներհոսքի արդյունքում Հայաստանում տնտեսական վերելք նկատվեց։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար Հայաստանը դարձավ արևմտյան ապրանքներ՝ մասնավորապես մեքենաներ ու տեխնիկա ձեռք բերելու հիմնական ուղղություններից մեկը։ Բայց անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ դրամական հոսքերից հետո դրսից Հայաստան ուղարկվող գումարները կտրուկ նվազում են։ Հատկապես պակասել են Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուբլու փոխարժեքն էականորեն նվազել է, իսկ դրամի փոխարժեքը՝ ամրապնդվել։ Ընդհանուր առմամբ, նվազել է ռուբլով փոխանցումների տեսակարար կշիռը։ Ռուսաստանի այն քաղաքացիների հոսքը, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում էին Հայաստան, արդեն կանգնել է։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանից դեպի Հայաստան նոր ժամանողներ չկան, ովքեր իրենց հետ կարող են բերել մեծ քանակությամբ արտարժույթ։

Արդյունքում ստացվում է, որ դադարել է անցալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը դեպի Հայաստան, որը պայմանավորված էր մարդկանց տեղաշարժով։ Մյուս կողմից էլ՝ փոխանցումների նվազեցման համար պայմաններ է ստեղծել նաև պատժամիջոցային ռեժիմի վերահսկողությունը՝ փակելով արևմտյան տեխնոլոգիաները Հայաստանի միջոցով Ռուսաստանին տրամադրելու ճանապարհը։ Դրա համար էլ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվելուց խուսափելու համար հայկական բանկերը չեն ընդունում այն փոխանցումները, որոնցով Ռուսաստանը կարող է Հայաստանից արևմտյան առաջատար տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներկրել։ Միաժամանակ, արևմտյան երկրների պատժամիջոցային գործողությունների ճնշման տակ հայկական մի շարք բանկեր կասեցրել են ռուսական որոշ փոխանցումային համակարգերի սպասարկումը (օրինակ՝ Unistream, Мир)։

Ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում անցած տարվանից աշխուժացավ նաև անշարժ գույքի շուկան։ Մեծացավ պահանջարկը, վարձակալության ու բնակարանների գները կտրուկ աճեցին, իսկ շինարարության տեմպերը կտրուկ ավելացան։ Շինարարությունը շարունակում է տնտեսական քարշող ուժի դերակատարություն ունենալ նաև հիմա։ Բայց անշարժ գույքի շուկայի աճը սկսել է նմանվել ուռճացող պղպջակի, քանի որ արդեն իսկ այս ոլորտում գործարքների էական նվազում է նկատվում։ Եթե ռուսաստանցիների ներհոսքը դադարում է կամ նրանք սկսում են հեռանալ, ապա դա էականորեն ազդում է պահանջարկի վրա։ Իսկ այս հանգամանքը շինարարության ոլորտի համար մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս հատկապես հաջորդ տարվա տեսանկյունից, եթե գումարում ենք նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձման նորմն այլևս չի գործելու։

Այս ամենի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել։ Այդ մարտահրավերների շարքում անհնար է չնկատել ՀՀ պետական պարտքի սրընթաց աճը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «մասնագիտացել» է նորանոր պարտքեր ներգրավելու հարցում։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, պետական պարտքի այս ծավալը համեմատաբար հեշտ է սպասարկել, սակայն երբ դրամն արժեզրկվի, լուրջ խնդիրներ կունենանք այս տեսանկյունից՝ լրացուցիչ միջոցներ ուղղելով պարտքի սպասարկման համար։

Տնտեսության համար խոչընդոտող հանգամանք է նաև գնաճը։ Դրամի արժևորումը ենթադրում է, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանային, սակայն շարունակում են դրանք թանկ վաճառվել, քանի որ մի շարք ներկրողներ ու օլիգարխներ գերշահույթներ են ստանում։

Տարօրինակ է, որ չի նվազում նաև գազի գինը, քանի որ կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին հաշվարկվում է դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ էականորեն նվազել է։ Դրա փոխարեն էականորեն աճում են բենզինի գները։ Իսկ եթե երկրում որոշ էներգակիրների գներն ավելանում են, ապա դա պայմաններ է ստեղծում գնաճային ճնշման ավելացման համար։ Ոլորտի պատասխանատուների այն պարզաբանումներն էլ, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan