Մոդելը վաճառել է կուսությունը. պայքարում էին արաբ բիզնեսմենը, հոլիվուդյան դերասանը և ռուս քաղաքագետը. Լուսանկար. 18+
Ամերիկացի 19-ամյա մոդել Ժիզելը աճուրդում վաճառել է կուսությունը` 2,5 միլիոն եվրոյով, հաղորդում է The Sun-ը:
Աճուրդի հաղթող է ճանաչվել Աբու Դաբիից միլիոնատեր բիզնեսմեն: Իսկ վաճառքը կատարվել է Cinderella Escorts կայքում:
"Չէի էլ պատկերացնի, որ գինն այդպես կբարձրանա և կհասնի 2,5 միլիոն եվրոյի, դա երազանք է",- պատմել է Ժիզելը, ասելով, որ կուսության վաճառքը իր համար "ազատվելու" ձև է, և որ իրեն շոկի են ենթարկում այն մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս կանանց վաճառել սեփական կուսությունը:
Աղջիկը նաև պատմել է, որ վաստակած գումարով մտադիր է կրթության համար վճարել և մեկնել ճամփորդության:
Daily Star գործակալությունը հաղորդում է, որ աղջկա հետ առաջին գիշերվա իրավունքի համար պայքարում էին երեք մարդ` արաբ բիզնեսմենը, հոլիվուդյան դերասանը և ռուս քաղաքագետը: Աճուրդի մասնակիցների անունները չի նշվում:
The Sun -ը գրում է, որ Cinderella Escorts կայքն առաջին անգամ ուշադրություն հրավիրեց իր վրա այն ժամանակ, երբ 2016թ - ին 18 - ամյա ռուս մոդել Ալեքսանդրա Հեֆերնը իր կուսությունը վաճառեց հոնկոնգյան բիզնեսմենին` մոտ 2 միլիոն դոլարով:
Թեմային անդրադարձել է tvrain.ru կաքը:
Zham.am