«Այսօր զոհված Արսեն Մկրտչյանն է. երրորդ զավակի ծնվելուն էին սպասում». Սյուզի Բադոյան
«Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է, Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր: 1986թ. ծնված, կիսատ կյանք թողած Արսեն մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում: Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում:
25-օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ-ով տարել Գեղարքունիք: Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր, ապրում էին ծնողների հետ:
Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք:
Ամոթ մեզ»:
Սյուզի Բաբայանի ֆեյսբուքյան էջից