Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
14
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Զախարովան էլի հիշեցրեց, թե որն ինչից հետո է ու նա, ցավոք, իրավացի է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Արցախի հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես հայտարարեց. «Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»:

Ինչ վերաբերում է երեք հայ տղաների, այդ թվում՝ երկու անչափահասների առևանգման վերջին միջադեպին, ապա այստեղ ամենից առաջ պետք է նկատել՝ եթե ռուսական խաղաղապահ ուժերի կոնկրետ այդ ուղեկցողները վստահ չէին, որ կարող են անվնաս տեղ հասցնել նշված տղաներին, ապա չպետք է հանձն առնեին դա անել և չարդարացված ռիսկի ենթարկել երեք հայ տղաների կյանքերը, որ մազից են կախված, քանի դեռ նրանք ադրբեջանական մարդակերների ճանկերից չեն ազատվել ու չեն վերադարձվել Հայաստան՝ որպես ՀՀ քաղաքացիներ:

Այնպես որ, կոնկրետ միջադեպով պատասխանատվության պահ, այդ թվում՝ անձնական, կա՛: Բայց այդքանով հանդերձ, Մարիա Զախարովան, ցավոք, իրավացի է կոնկրետ այն հարցում, որ «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման...»:

Իսկ սա, կներեք, ամենի՛ց առանցքային հարցն է:

Անկյունաքարայի՛նը: Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում, Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության «ջրեց» 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն, ամեն բացասակայնությամբ հանդերձ, նախատեսում էր Բերձորի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, նախատեսում էր անխափան կապ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև:

Բայց Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի հոկտեմբերին թշնամու մոտ հանձն առավ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենց հասկացողությամբ՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Դրանից կարճ ժամանակ անց միայն Ալիևը նախաձեռնեց «բնապահպանական» կապիկությունն ու դեկտեմբերի 12-ից փակվեց դեպի Արցախ տանող միակ նորմալ ավտոճանապարհը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին, ապա պարբերաբար հայտարարեց ու հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Ալիևը, արդեն հենց դրա վրա հիմնվելով, անցավ Արցախի տոտալ պաշարման, ավելին՝ ապօրինի անցակետ տեղադրեց Հակարի կամրջի մոտ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արած ուրացման հայտարարությունը հարված էր նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը, որի քաղաքական հենքը էապես թուլացավ դրանից հետո: Իրավիճակի քաղաքական բովանդակությունը գործնականում արմատապես փոխվեց: Ու Ռուսաստանն առաջին անգամ չէ ընդգծում այդ իրողությունը, ու միայն Մարիա Զախարովան չէ, որ շեշտում է դրա մասին: Նիկոլ Փաշինյանը կարող է էլի շարունակել «ջայլամային» գործելակերպ դրսևորել: Բայց... Դա չի կարող անվերջ շարունակվել: Այո՛, ստեղծված անմարդկային, մղձավանջային իրավիճակն ունի չափազանց կոնկրետ մեղավոր կամ պատասխանատու, ինչպես կուզեք՝ համարեք: Եվ այդ պատասխանատուի, այդ մեղավորի անունն է Նիկոլ Փաշինյան ու ՔՊ:

Այսօր ամենից կարևորը փաշինյանական ռեժիմից ձերբազատվելն է, եթե իսկապես ցանկանում ենք փոխել իրավիճակը, ընդհատել անկումն ու կործանման ընթացքը:

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan