Իլհամ Ալիևը պատրաստվու՞մ է դուրս գալ Եվրոպայի խորհրդից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել է, որ հնարավոր է Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, եթե նրանց միջև առկա ճգնաժամը խորանա: Այս մասին նա հայտարարել է «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության 25-ին ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Վերջին շրջանում Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա հարաբերություններն արհեստական ճգնաժամ ապրեցին: Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա, իհարկե, Ադրբեջանն իրավասու կլինի ընտրություն անել», - հայտարարեց նա:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդիա միջև արհեստական ճգնաժամի մեղավորն է այդ կառույցի գլխավոր քարտուղարը (Թորբյորն Յագլանդ - խմբ.): Նա նաև հավելեց, որ ոչ ոք չի կարող Ադրբեջանին ստիպել մնալ որևէ կառույցում:
Zham.am