Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:
Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ, 120 գիտաշխատող միացել է դասադուլին եւ կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին:
Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավորները:
Zham.am