Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան

Նիկոլ Փաշինյանն ու նրա Ավինյանը, ՔՊ-ն, Երևանի քաղաքապետարանը խորապես թքած ունեն օրենքների վրա

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում պայքարի մեջ են մտնելու կոպտագույն խախտումներով, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ, ոչ ոք նախապես չէր էլ կասկածում: Բայց նույնիսկ այդ պարագայում անհնար է ուշադրություն չդարձնել այն ծայրահեղ «բեսպրեդելին», որին դիմում են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ներառյալ Տիգրան Ավինյանի տեսքով ներկայացվող «նիկոլփաշինյանը»:

Սույն անձնավորությունը, որն առաջիկա ընտրություններում գլխավորում է ՔՊ համամասնական ցուցակը, դեռևս օգոստոսի 23-ին՝ քարոզարշավի մեկնարկի օրը, հայտարարեց, թե ինքն ու ցուցակում ընդգրկված, այսինքն՝ թեկնածու գրանցված քաղաքապետարանի աշխատակազմի մի ամբողջ շարք ներկայացուցիչներ արձակուրդ են վերցրել կամ արձակուրդի մեջ են:

Հատուկ պետք է ընդգծել, որ այն ժամանակ չասվեց, որ այդ արձակուրդը «տեղ-տեղ» կամ օրումեջ է լինելու, այսինքն՝ երկուշաբթի օրերը կամ էլ երբ Ավինյանի քեֆը տա, արձակուրդն ընդհատվելու է, իսկ ինքն էլ այդ դադարի պահին վերադառնալու է Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարմանը:

Այդ՝ «կտոր-կտոր» արձակուրդվելն ինքնին անհեթեթ ու անտրամաբանական է հնչում, և պարզ է, որ այստեղ էլ խախտում կա:

Բայց տվյալ դեպքում հիմնականը շատ ավելի աղաղակող օրինախախտման մասին է: Այսպես, «արձակուրդ վերցրած» Ավինյանը (դեռ այն մյուսներին չհաշված), օգոստոսի 28-ին վարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում մի շարք դրվագներով կոնկրետ ծառայություններ խոստացավ մատուցել ու նաև մատուցեց Երևանի բնակչության տարբեր խմբերի, տվյալ պարագայում՝ նաև ընտրողների:

Սա վարչական ռեսուրսի ոչ թե չարաշահում է, այլ, կներեք, ամենաուղղակի բռնաբարություն, ըստ որում՝ խմբակային (ավագանու ՔՊ-ական այլ թեկնածուներ էլ էին դրանում ներգրավված) և այլասերված եղանակներով (արձակուրդը 1 օրով ընդհատելու պահը):

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգրքի իմպերատիվ պահանջները, որոնց համաձայն արգելվում է, որ պետական ու համայնքային ծառայողներն զբաղվեն նախընտրական քարոզչությամբ, ի լրումն՝ ընտրողներին խոստացել ու մատուցել են միանգամայն կոնկրետ ծառայություններ (սեփականաշնորհման հարց լուծելու, ավտոբուսի երթևեկ կարգավորելու և նման բաներ):

Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի մյուս թեկնածու-կուսակցությունները պահանջեն ՔՊ-ի գրանցման չեղարկում: Պարզ ասած՝ նման խախտումների համար ԿԸՀ-ն պետք է ՔՊ-ի պայմանական ձեռքից բռնի ու անպայմանորեն դուրս շպրտի ընտրության մասնակիցների շարքերից:

Ի դեպ, օրումեջ արձակուրդ մեկնելու մասին: Նախ, դա արդեն իր հերթին է օրենքի խախտում (այս դեպքում՝ «Աշխատանքային օրենսգրքի»), երկրորդ՝ քաղաքապետարանի ծիծաղահարույց պարզաբանումը նման է նրան, որ ասեն՝ «այս կինը միայն երկուշաբթի և ուրբաթ օրերին է հասարակաց տանը ծառայություններ մատուցում, իսկ շաբաթվա մնացած օրերին պարկեշտ տանտիկին է»: Հիմա ՔՊ-ինն ու ՔՊ-ացված քաղաքապետարանինն է:

Լավ, այս ի՜նչ խեղճուկրակ վիճակում են սրանք, որ ամեն գնով, այդ թվում՝ օրենքը ոտաշոր դարձնելով, առաջ հրում ՔՊ ցուցակի առաջին համարին: Այն աստիճան վատ դրության մեջ են, որ ամբողջ քաղաքապետարանում մի կես հոգի չունեն, որ այդ «դիսպետչերականները» վարի, անպայման իրենց թեկնածուին են մեջտեղ ճխտում, որ դեմքը բոլորից շատ երևա:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan