Բակո Սահակյանը մի շարք զորամասեր է այցելել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:
Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջև ծառացած կարևորագույն առաջադրանքներից են, և իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ: