Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան
10
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Պատերազմ Արցախում
«Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ

Վազգեն Մանուկյանի բաց նամակը ԱԺՄ-ի նախկին և ներկա անդամներին ու համախոհներին

Վազգեն Մանուկյանի բաց նամակը ԱԺՄ-ի («Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն) նախկին և ներկա անդամներին ու համախոհներին․

 

«Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու հետևյալ 3 պարզ սկզբունքները․

 

1․ Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանված պետություն, որը կպատկանի ժողովրդին, և հիմքում կլինի ժամանակակից, ժողովրդավարական կառավարում՝ ապահովելով ու երաշխավորելով ժողովրդի բարեկեցության, պաշտպանվածության ու երջանկության բնական իրավունքները։

 

2․ Ստեղծել բոլորին միավորող ներքին մթնոլորտ՝ հիմնված մեր ազգային արժեքների, մեր հարուստ պատմության ու հպարտության վրա։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պետք է տա ժամանակակից գիտելիքներ՝ կերտելով ազատ մարդ և դրա հետ մեկտեղ ապահովելով ազգային դաստիարակությունը։

 

3․ Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախության ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական և ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամյակների ընթացքում բնակեցված բնիկ հայ բնակչությամբ։

 

Մենք խորապես գիտակցում էինք, որ այս 3 սկզբունքներն իրար հետ շաղկապված են, և առանց մեկը մյուսի չեն կարող իրագործվել։

 

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, գալիս է ապացուցելու այդ պարզ ճշմարտությունը։ Հայաստանում իշխանության անթաքույց ջանքերով միաժամանակ քանդվում են այս 3 սկզբունքները։ Եվ այժմ դրված է ոչ միայն Արցախի հարցը, այլև մեր պետությունն ու ողջ հայությունն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։

 

Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբվածությունն է պահանջվում այդ սկզբունքներն առաջ տանելու և պաշտպանելու համար։

 

Կոչ եմ անում իմ գաղափարակից գործընկերներին ու համախոհներին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի։

 

Մեր սկզբունքներն իրագործելու համար անհրաժեշտ է համաժողովրդական միասնություն և պայքար: Եվ այդ համախմբումը կարող է որոշիչ լինել մեր պայքարի ճանապարհին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan