«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Փոքրիկ հաճախորդները իմ երեխաներն են. Արա Այվազյան. Լուսանկարներ

Երեխայի ծնունդը փոխում է մարդու կյանքն ու մտածողությունը 180 աստիճանով: Ծնողը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկը առողջ լինի, բայց դա իհարկե լիովին չի ապահովագրում երեխաներին՝ հիվանդանալուց, երբեմն անգամ ծանր հիվանդություններով: Այսպիսի դեպքերում մեզ օգնության են գալիս բժիշկները, ընդ որում՝ երեխաների հետ աշխատող բժիշկները մարդու և բժշկի առանձնահատուկ տեսակ են:
Օրթոպեդ-վնասվածքաբան, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Աշոտի Այվազյանի հետ զրուցում ենք մանկական օրթոպեդիայի ամենատարածված խնդիրներից և դրանց լուծման եղանակներից:

-Պարոն Այվազյան, մանկական օրթոպեդիայում ո՞ր հիվանդություններն են մյուսներից հաճախ հանդիպում:

- Մանկական օրթոպեդիան լայն ոլորտ է: Մեզ դիմում են ամենատարբեր խնդիրներով՝ հասարակ կոտրվածքից մինչև մանկական ուղեղային կաթված (ДЦП): «Մինչև»-ի տակ պետք է հասկանալ բնածին և ձեռքբերովի խնդիրների մի երկար շարք՝ ծուռվզություն, ծուռթաթություն, ծուռձեռություն, սինդակտիլիա և պոլիդակտիլիա, ազդրի բնածին հոդախախտ, վերջույթների դեֆորմացիաներ, վերին և ստորին վերջույթների հոդերի շարժման սահմանափակում, հենաշարժիչ համակարգի բարորակ ուռուցքներ և ուռուցքանման հիվանդություններ, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքներ և այլն:

Ուզում եմ հատուկ խոսել ազրի բնածին հոդախախտի մասին: Այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է աղջիկ երեխաների մոտ: Ընդունված է մտածել, որ նորածնի մոտ հոդախախտ տեղի է ունենում ծննդաբերության ընթացքում՝ մանկաբարձի անհաջող շարժման հետևանքով: Իրականում նորածին երեխայի հոդը ճկուն է, գերշարժուն: Հոդախախտի առաջացման համար անհրաժեշտ է հոդը կազմող կառուցվածքային միավորների որոշակի փոփոխություններ: Եթե հոդափոսիկը լավ չի զարգացել, փոքր է, իսկ ծնողները երեխային նաև բարուրում են, ապա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերը լծակի մեխանիզմով հեռանում են իրարից, այլ կերպ ասած՝ ազդրի գլխիկը հեռանում է հոդափոսիկից: Այսինքն՝ այս խնդիրը, որը շատ դժվար է բուժվում, երբ երեխան արդեն դուրս է եկել նորածնային հասակից, ձեռքբերովի է և հնարավոր է կանխել կամ գոնե ժամանակին ախտորոշել և բուժել:

-Ի՞նչ նշաններով է արտահայտվում ազդրի բնածին հոդախախտը:

-Սովորաբար այն հայտնաբերում են, երբ երեխան արդեն սկսում է քայլել կաղալով, այսպես կոչված <<բադի քայլվածք>>: Բայց, կրկնում եմ, դա շատ ուշ է: Երբ երեխան նորածին է, բավական է լինում դնել օրթոպեդիկ զատիչ սարք, անգամ ուղղակի մի քանի տակդիր իրար վրա հագցնելով՝ երեք-չորս ամիս հետո կունենանք առողջ հոդ: Իսկ երբ երեխան արդեն 1-2 տարեկան է, բուժումը բարդ երկարատև պրոցես է և համաշխարային վիճակագրական տվյալներով՝ մինչև 10% դեպքերում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն:
Հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար ընդհամենը երեխային պետք է ժամանակին ստուգումների տանել: Երբ երեխան ծնվում է, ծնողին տրվում է «Երեխայի առողջության անձնագիր», որտեղ մանրամասն նշված է, թե երեխան ինչ ստուգումներ պետք է անցնի, երբ և քանի անգամ: Կոնկրետ կոնքոսկրային հոդի ստուգում պետք է կատարել 15 օրեկանում, 1.5 ամսեկանում, 2.5, 3.5 ամսեկանում, 9 ամսեկանում և մեկ տարեկանում: Ցավոք, քիչ ծնողներ են հերթական ստուգման տանելիս երեխային նաև օրթոպեդի մոտ տանում, հետո կանգնում են երկարատև ու բարդ բուժման խնդրի առաջ:

-Գիտեմ, որ հաճախ են հանդիպում նաև ծուռվզություն և ծուռթաթություն հիվանդությունները:

- Ծուռթաթությունը բնածին հիվանդություն է, ավելի հաճախ հանդիպում է տղա երեխաների մոտ: Արդեն նորածին երեխայի մոտ խնդիրը երևում է՝ երեխան ոտնաթաթը պահում է արջի թաթի նման, դեպի ներս ծռված: Այս դեպքում ևս բուժումը պետք է սկսել երեխայի կյանքի առաջին օրերից: Վաղ նորածնային շրջանում խնդիրը շատ հեշտ լուծվում է մի քանի գիպսակապի օգտագործմամբ և ոչ մի հետևանք չի մնում, 6 ամսեկանից հետո անհրաժեշտ է լինում կատարել ջլերի պլաստիկա, իսկ եթե երեխան ավելի մեծ է, ապա տեղադրվում է արտաքին ֆիքսացիայի ֆունկցիոնալ ապարատ, որի մեջ օրեկան մի քանի միլիմետրով թաթն ուղղվում է:
Ծուռվզությունը ևս հեշտ է նկատել. երեխայի դեմքը լինում է ասիմետրիկ՝ ոչ համաչափ: Երեխան դժվարանում է որոշակի ուղղությամբ շարժումներ անել, ծնոտը մի կողմում ավելի լայն է, մյուսում ավելի նեղ, ականջները կարող են տարբեր մակարդակների վրա լինել և այլն:
Մինչև 6 ամսեկանը ծուռվզությունը կարող է բուժվել կոնսերվատիվ եղանակով՝ ճիշտ ֆիզիոթերապիայի և բուժական վարժությունների օգնությամբ: Մեկ տարեկանից հետո միանշանակ վիրահատության կարիք կա: Կատարվում է մկանների, ջլերի երկարացման վիրահատություններ: Նախկինում իրականացվում էր մկանի հատում, բայց կոսմետիկ-տեսողական առումով մենք նախապատվություն ենք տալիս մկանի երկարացմանը, և կարողանում ենք շատ լավ պլաստիկ և ֆունկցիոնալ արդյունք ստանալ:

-Գուցե ոչ շատ վտանգավոր, բայց էսթետիկ առումով շատ անհանգստություն պատճառող խնդիր է վերջույթների անհամաչափությունը: Ի՞նչ լուծում է առաջարկում մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը:

-Վերջույթների երկարությունների տարբերությանը կարող են բերել տարբեր բնածին հիվանդություններ, վնասվածքներ և այլն: Այս խնդրի լուծման համար գոյություն ունի 2 մոտեցում ՝կամ երկարացնել կարճ վերջույթը, կամ կանգնեցնել երկար վերջույթի աճը:
Առաջին դեպքում պահանջվում է արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրում: Օրեկան երկարում է մեկ միլիմետրով: Եթե, ենթադրենք, վերջույթը պետք է երկարացնել 3 սմ-ով, ապա ապարատը երեսուն օր պետք է ֆիքսված մնա: 4-5 ամիս էլ պետք է, որ ոսկորը վերակառուցվի և ամրանա: Արդյունքում՝ վերջույթի երկարացման համար միջինում կես տարի է պետք:
Եթե երեխան փոքր է, աճման զոնաները բաց են, հետազոտման արդյունքում պարզ է դառնում երեխայի ենթադրվող վերջնական հասակը, աճը կանգնելուց հետո և եթե երեխան բավական բարձրահասակ է լինելու, կարելի է դիմել ավելի պարզ տարբերակին՝ արգելափակել երկար վերջույթի աճը: Կատարվում փոքրիկ, քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն, տեղադրվում է երկու մետաղյա հարթակ ՝ 3-4 սմ երկարությամբ, ոչինչ չի երևում և գրեթե հետք չի մնում: Երեխան մեծանում է, և կարճ վերջույթը հավասարվում է մյուսին, որի աճը կանգնեցված է:

-Ամենածանր հիվանդությունը, որի հետ առնչվում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը, մանկական ուղեղային կաթվածն է՝ ՄՈՒԿ կամ ДЦП: Որո՞նք են այդ խնդրի պատճառները և ի՞նչ կարելի է անել՝ ՄՈՒԿ սինդրոմ ունեցող երեխայի կյանքը բարելավելու համար:

-Մանկական ուղեղային կաթվածը կոնկրետ հիվանդություն չէ, դա հիվանդությունների, ախտանիշների մեծ խումբ է: Հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո երեխայի ուղեղի որոշակի հատվածներում բակտերիալ ինֆեկցիայի, հիպոքսիայի, մեխանիկական տրավմաների հետևանքով կամ այլ պատճառներով տեղի է ունենում բջիջների վնասում: Կախված նրանից, թե որ հատվածն է առավել ախտահարված, երեխաների մոտ տարբեր աստիճանի արտահայտվածությամբ տուժում են ինտելեկտը, տեսողությունը, լսողությունը, մոտորիկան, կոորդինացիան և այդպես շարունակ:
ՄՈՒԿ-ը ավելի ճիշտ է համարել ոչ թե միայն թե հիվանդություն, այլ որոշակի կենսակերպ թելադրող վիճակ:

Եվ քանի որ մինչև այսօր ուղեղի ախտահարված բջիջները փոխարինելու մեթոդ գոյություն չունի մենք փորձում ենք պայքարել երկրորդային հետևանքների դեմ, ինչպես նաև անել այնպես, որ ուղեղի առողջ հատվածը իր վրա վերցնի ախտահարվածի ֆունկցիան (ուղեղը «մկան» է, որը հնարավոր է մարզել):

Երկրորդը՝ աշխատում ենք շարժումների սահմանափակումը հնարավորինս վերացնել՝ հավասարակշռության բերելով մկաններն ու ջլերը: Թեթև դեպքերում դրանով կարող են զբաղվել միայն վերականգնողական թերապիայի բժիշկները, ավելի բարդ դեպքերում կարիք կա օրթոպեդի վիրահատական միջամտություն:
Մանկական ուղեղային կաթվածի ընդամենը 10 % դեպքերն են շատ ծանր, երբ ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ անել: Մոտ 20%-ը միջանկյալ վիճակում են: Պացիենտների 70%-ին հնարավոր է օգնել և զգալիորեն բարելավել վիճակը:

-Դուք ղեկավարում եք մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության գիտական կենտրոնում, որը մեր երկրի ամենահին բուժական հաստատություններից մեկն է: Ի՞նչ վիճակում է այսօր կենտրոնը, և մասնավորապես՝ ձեր բաժանմունքը:

-Կենտրոնը հիմնադրվել է 1946-ին, պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի կողմից` որպես օրթոպեդիկ հաստատություն, որի գլխավոր նպատակը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անդամալույծ դարձած մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելն էր: Ավելի ուշ այն վերածվեց օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի և լավագույնս դրսևորեց իրեն Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Այսօր սա վնասվածքաբանության և օրթոպեդիայի հարցերով զբաղվող միակ գիտական կենտրոնն է տարածաշրջանում: Այսինքն՝ մեր յուրաքանչյուր բժիշկը նաև նորարարությունների հեղինակ է: Առաջիններից մեկն ենք եղել Հայաստանում, որ կենտրոնացել ենք քիչ ինվազիվ վիրահատությունների վրա:

Ուզում եմ հատուկ նշել մեր թիմը. անձնակազմը բաղկացած է օրթոպեդից, ռեաբիլիտոլոգից, մանկաբույժից, օրթեզիստ-տեխնիկից և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հատուկ վերապատրաստում անցած քույրերից: Եվ սա ոչ միայն անձնակազմ է, այլև իսկական թիմ: Եթե, օրինակ, երեխային պետք է օրթեզավորել, հավաքվում են օրթոպեդը, օրթեզավորողը, մանկաբույժը, ռեաբիլիտոլոգը և միասին քննարկում են. նպատակը՝ բուժումը առավել արդյունավետ դարձնելն է: Երեխաների խափել դժվար է, նրանք միշտ զգում են անկեղծ, հոգատար վերաբերմունքը մեր ամբողջ անձնակազմի կողմից, անհատական մոտեցմամբ պրակտիկորեն միշտ կարողանում ենք <<լեզու գտնել>> ցանկացածի հետ և ապահովել դրական միջավայր, որը քիչ թե շատ հանգստացնում է նաև որոշ դեպքերում խուճապի մատնված ծնողներին: Հատուկ մուլտֆիլմերի հերոսների համազգեստներ ենք կրում փոքրիկների ուշադրությունը սրսկումներից ու ցավերից շեղելու, ինչպես նաև իրենց հիվանդանոցային առօրյան ավելի ուրախ դարձնելու նպատակով:

-Դուք աշխատում եք շատ փոքր երեխաների հետ, որոնք չեն խոսում և չեն կարող գանգատները պատմել, կամ կամակոր երեխաների հետ: Դժվա՞ր է:

-Ժամանակին ես մեծերի օրթոպեդիայով էի զբաղվում, և պաշտոնապես հայտարարում եմ՝ գերադասում եմ աշխատել երեխաների հետ: Նրանք շատ չեն մտածում իրենց հիվանդության մասին, լրացուցիչ ախտանիշեր չեն հնարում, չեն վիճում բժշկի հետ: Պարզապես փորձում եմ փոքրիկ պացիենտներին վերաբերվել, ինչպես իմ երեխաներին:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan