Մինսկում չի կայացել Ջամալայի համերգը. Տեսանյութ
Մինսկում հանդիսատեսի կողմից հետաքրքրվածության բացակայության պատճառով չի կայացել Եվրատեսիլ - 2016 -ի հաղթող ուկրաինացի երգչուհի Ջամալայի համերգը: Այս մասին հաղորդում է ռադիո "Народная воля"-ն:
Կազմակերպիչների ասելով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում գնվել է ընդամենը 100 տոմս` 53 բելառուսական ռուբլի գնով /մոտ 1600 ռուսական ռուբլի/:
"Մեզ համար սա սենսացիա չէ: Առաջին դեպքը չէ, որ չի վաճառվում այնքան տոմս, որ կփակի մեր ծախսերը", — հայտարարել է ադմինիստրացիան` նշելով, որ համերգի չկայանալը որևէ կապ չունի քաղաքականության հետ:
Կազմակերպիչները հայտարարել են, որ տոմս գնած հանդիսատեսները կարող են հետ ստանալ իրենց գումարները:
Zham.am