Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Խնապատի բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Դիտել նաև
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Չինարիի և Վերին Շորժայի հատվածներում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
«Կապելով» մյուսների ձեռքերը... Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ-ն ամեն գնով հաճոյանում... Ալիևին
Սանկտ Պետերբուրգում ՀՀ քաղաքացին կրակել է խանութի այցելուների ուղղությամբ
23-ամյա երիտասարդը կրակել էր արագ սննդի կետի ուղղությամբ
Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ «Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։