Իրանի քաղաքացին փորձել է նռնականետի համալրող սարք անցկացնել ՀՀ սահմանով
Սյունիքի մարզում տեղակայված "Ագարակ" անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զնծառայողները տրանսպորտային միջոցի զննման ժամանակ Իրանի քաղաքացուն պականող տեսանելիության ПГО-7 օպտիկական սարք են հայտնաբերել, որն օգտագործվում է РПГ-7 ձեռքի հակատանկային նռնականետից կրակելու համար: Այս մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Գործող օրենսդրության տարրին համապատասխան, ռուսաստանցի սահմանապահներն օրինախախտին և առգրավված իրը հանձնել են ՀՀ պատան մարմիններին:
Հաղորդվում է, որ Իրանի քաղաքացին զենքի համալրող սարքը գնել է Երևանի շուկաներից մեկում՝ ընկերոջ խնդրանքով:
Zham.am