Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև՝ ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:

Ա. Հարությունյանը, նախ, Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ:

Ա. Հարությունյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել բարերարներին և «Հայրենասեր» կազմակերպությանը՝ ծրագրի իրականացման համար՝ կարևորելով բարեգործական նման նախաձեռնությունների դերն Արցախի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ դպրոցն այսուհետ կրելու է մերօրյա հերոսներից Արմենակ Ուրֆանյանի անունը: Այն յուրօրինակ ուղերձ է առաջին հերթին դպրոցի ուսուցչական կազմին և, ընդհանրապես, բոլոր մեր հայրենակիցներին, որ մեր հերոսների հիշատակը պետք է հարգենք առաջին հերթին նրանց օրինակով մեր երեխաներին դաստիարակելով»,- ասել է պետնախարարը:

Ա. Հարությունյանը այնուհետև մեկնել է Միջնավան քաղաք և տեղում ծանոթացել պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով հայրենադարձ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքներին, ինչպես նաև՝ արդեն շահագործման փուլում գտնվող բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի ու դպրոցի մարզադահլիճի պայմաններին: Ա. Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և Միջնավանի քաղաքապետի հետ նաև քննարկել է քաղաքի առկա բնակֆոնդի վերակառուցման մի շարք ծրագրեր:

Պետնախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կրկին պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերջերս շահագործման հանձնված 11 առանձնատների կողքին կառուցվող 15 բնակարանների շինարարության ընթացքին, որոնց շահագործումից հետո նախատեսվում է կառուցել ևս մի քանի տասնյակ նոր առանձնատուն: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տասը տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության արդյունքում, լավ հիմք է ստեղծվել հայրենադարձության լայնածավալ ծրագիր իրականացնելու համար, քանի որ բնակչության կենսապահովման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել Իշխանաձորի դպրոցում գործող՝ Բերձորի արվեստի դպրոցի մասնաճյուղի սաների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմանը, ծանոթացել է «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով համայնքում կառուցված արհեստական խոտածածկով նոր մարզադաշտի պայմաններին և մասնակցել է նորակառույց թաղամասում իրականացված ծառատունկին:

 

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan