Մարգարիտա Սիմոնյանը՝ Դմիտրի Պեսկովի ու Արթուր Զանիբեկյանի հետ ընկերության մասին
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է նրա և ամուսնու՝ կինօռեժիսոր Տիգրան Քյոսայանի մոտ շրջապատի մասին:
«Շատ են լրագրողները, կինոմատոգրաֆիստները: Տիգրանի մոտ ընկերներից է Անդրեյ Դալլոսը՝ նրա աղջկա կնքահայրը: Գրեթե ամեն կիրակի մեզ հյուրընկալվում է Յուրի Ստոյանովը: Նա դա անվանում է «Սիմոնյանի մոտ ճաշկերույթի»... հայտնիներից Ֆյոդոր Բոնդարչուկն է, ում հետ Տիգրանն անցկացրել է իր պատանեկությունը, և նրանք ընկերությունը շատ հետաքրքիր է: Իմ ընկերներից՝ Անդրեյ Կոնդրաշովը, դասարանցիներս», - անկեղծացավ Մարգարիտա Սիմոնյանը:
Սիմոնյան-Քյոսայան զույգի մոտ ընկերներից է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Զանիբեկյանը, ով նաև նրանց երեխաների կնքահայրն է:
Ինչ վերաբերվում է Սիմոնյանի աշխատանքին, նա նշել է, որ թյուր են այն ենթադրությունները, թե նա ՌԴ նախագահին զանգելու հնարավորություն ունի, այն էլ հատուկ համարից:
«Պեսկովն իմ ընկերն է: Պեսկովը եղել է իմ ընկերը մինչ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ դառնալը», - ասաց Սիմոյանն ի պատասխան այն հարցին, թե կարող է ցանկացած պահի կապնվել Դմիտրի Պեսկովի հետ:
Սիմոնյանը նաև խոսեց իր հայ լինելու մասին: Չնայած այն փաստին, որ նա հայերենի չի տիրապետւմ, փոխարենը հայերեն գիտեն նրա երեխաները:
Zham.am