Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար. Լուսանկար

Հայ-Ռուսական համալսարանում՝ նոյեմբերի 10-ին` ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի հրավերով հյուրընկալվել է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:

Նա մեր համալսարանի ուսանողներին ներկայացրել է իր հասարակական գործունեությանը վերաբերող մանրամասները, ԼՂ հիմնահարցի բարձրաձայնման և Արցախի ճանաչման հարցում Սփյուռքում կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ իր հեղինակած «Ոչ մի տեղ․արտաքսման մի պատմություն» գիրքը, որի մի քանի օրինակը սիրով նվիրել է Հայ-Ռուսական համալսարանի գրադարանին:

Վերջին հինգ տարիներին Աննան ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական լոբբինգի դեմ:

«Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակի վրա՝ օգտագործելով նաև այնտեղ գործող թուրքական կառույցները: Սակայն, իմ և ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում է տապալել ԱՄՆ տարբեր նահանգներում նրանց կողմից ներկայացվող հակահայկական բանաձևերը: Ադրբեջանցիները ունեն նավթադոլարներ, մենք՝ 10 միլիոնանոց սփյուռքահայություն և իմ կարծիքով սա մեր գլխավոր հաղթաթուղթն է, որը մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք»,- պատմել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշել է, որ մինչև օրս Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն չի ներառել իր «սև ցուցակում»: «Ինձ համար անհասկանալի է(հեղ.- ծիծաղում է), թե ինչու՞ մինչև հիմա ես չեմ հայտնվել այդ ցուցակում, սակայն ձեզ հայտնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելափակել է իր Twitter-յան էջը ինձ համար, ինչը ինձ որոշ չափով «մխիթարում» է»,- հայտնել է նա:

Անդրադառնալով իր հեղինակած «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքին (լույս է տեսել 2012թ.-ին, որն այս տարվա մայիսին թարգմանվել է ռուսերեն), որը հիմնված է իր երիտասարդ տարիքի օրագրի նշումների վրա, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասել է հետևյալը.

«Այդ գրքում ես պատմում եմ իմ երջանիկ մանկության մասին, Բաքվում մեր ապրելակերպի և խաղաղ կեցության մասին, որն ավարտվեց 1988թ.-ին: Այնտեղ նկարագրել եմ, թե ինչպես էինք մենք Բաքվում առերեսվում ազգային բռնությանն և բնաջնջմանը ադրբեջանական իշխանությունների կողմից, նկարագրում եմ Հայաստանում իմ կյանքը` որպես փախստական, ԱՄՆ-ում իմ կեցության առաջին տարիներին»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ նա աշխատում է իր երկրորդ գրքի վրա:

Հանդիպման ավարտին նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ԱՄՆ-ում աշխատում է որպես իրավաբան՝ տեղի խոշորագույն բանկերից մեկում: Նա դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում Աննան կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թ. Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում և շարունակում է իր հայանպաստ քաղաքականությունը ԱՄՆ տարբեր նահանգներում։

Աննա Աստվածատուրյան-Թերքոտը 2013 թ. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մխիթար Գոշի մեդալին, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ ԼՂՀ երախտագիտության մեդալին։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan