Վթար Երևանում. Աբովյան փողոցում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են 35-ամյա Արթուր Կիրակոսյանի վարած Jeep մակնիշի 34 AT 835 համարանիշի և 25-ամյա Տիգրան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 04 QQ 005 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փողոցային լուսարձակին և տապալել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնկան տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները` Shamshyan.com - ում