Սպանել է երեխային` "կնոջը հոգսից ազատելու համար"` SMS գրելով` "Մենք գնում ենք մեռնելու". Տեսանյութ
Նիժնի Նովգորոդում ՆԳՆ աշխատակցուհու` Եվգենիայի ամուսինը սպանել է որդուն, որպեսզի "ազատի կնոջը հոգսերից":
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, ընտանիքը ապրել է համերաշխ, սակայն կնոջ ծանրաբեռնված աշխատանքի հետ կապված ամուսինը սկսել է խանդել և հաճախ աղմուկ - աղաղակ է բարձրացրել տանը:
Այն բանից հետո, երբ Եվգենյան գնացել է մի քանի օրվա հերթապահության, ամուսինը նրան հաղորդագրություն է ուղարկել "Մենք գնում ենք մեռնելու": Կինը աշխատանքի վայրում խնդրել է, որ թույլ տան` տուն գնա, սակայն նրան արգելել են: Ժամեր անց նա ամուսնուց ստացել է մյուս հաղորգագրությունը, "Ես քեզ ազատել եմ ավելորդ հոգսերից":
Առավոտյան տուն վերադառնալով Եվգենիան չորսամյա տղային տանը չի գտել: Օրեր անց երեխային հայտնաբերել են ավտոտնակների հետևում` մարմնի վրա բռնության հետքերով:
Հաղորդվել է, որ տղամարդը ձերբակալվել է որդու սպանության մեղադրանքով:
Գրում է Life.ru -ն: