Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
8
Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Պատերազմ Արցախում
Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Էրդողանը գցեց Պուտինին, նրա համար Փաշինյանը գրոշի արժեք էլ չունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Անկարա կատարած վերջին այցից հետո գրեթե բոլոր արևմտյան վերլուծաբաններն արձանագրել են, որ Թուրքիան մեծ շրջադարձ է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նման դատողության համար հիմք են հանդիսանում մի քանի փաստեր։

1. Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինային է հանձնել Ռուսաստանի կողմից գերեվարված 5 «ազովցիներին», որոնք Էրդողանի խնդրանքով հանձնվել էին Թուրքիային՝ պայմանով, որ նրանք Ուկրաինա չեն գնա մինչև պատերազմի ավարտը։

Արձանագրվել է, որ Էրդողանը դրժել է Վլադիմիր Պուտինին տված խոստումը, և դեռ պատերազմի ավարտից առաջ 5 «ազովցիներին» ​​հանձնել է ուկրաինացիներին։ Ավելին, Ուկրաինա վերադարձած «ազովցիներն» արդեն հայտարարել են, որ ակտիվորեն ներգրավվելու են պատերազմի մեջ։

Այս քայլով Էրդողանը լուրջ իմիջային հարված հասցրեց Վլադիմիր Պուտինին, մինչդեռ ժամանակին Պուտինի հակառակորդները քննադատում էին Թուրքիայի հետ այս գործարքը՝ նշելով, որ Էրդողանը կխաբի ռուսներին, ու այսօր դա հաստատվում է։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է «ազովցիներին» փոխանակել գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ։

2. Երկրորդ փաստն այն է, որ Էրդողանը ոչ միայն «ապտակեց» Պուտինին, այլ նաև հրամայական տոնով հայտարարեց, որ «Վլադիմիր Պուտինը օգոստոսին կգա Թուրքիա՝ քննարկելու ուկրաինական հարցը», և ավելացրեց, որ այսպես կոչված «ցորենային գործարքըը պետք է շարունակվի» ևս 3 ամիս», որն, ի դեպ, կավարտվի մի քանի օրից (հուլիսի 17):

Էրդողանի խոսքերը շատ կոշտ էին, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հուլիսի 17-ից հետո երկարաձգել այս գործարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ դրանից հետո ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի են սրվելու։

3. Շատերի համար անսպասելիորեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը փաստացի համաձայնեց, որ Շվեդիան կարող է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Իհարկե, այս քայլն անմիջականորեն կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ, սակայն վերջին ամիսներին Թուրքիային հաջողվել է այդ հարցը դարձնել Ռուսաստանի հետ սակարկության առարկա, Էրդողանը կարողացել էր ռուսական քարոզչամեքենային համոզել, որ շվեդները երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում հակաիսլամական գործողություններ (օրինակ՝ Ղուրանի այրում):

4. Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, ըստ որի Թուրքիան Ուկրաինայում Բայրաքթարների արտադրության գործարան է կառուցելու։

Այս ամենը ցույց է տալիս, թե որքան արժեն թուրքերի խոսքերը, մասնավորապես՝ Էրդողանի խոսքերն ու խոստումները։ Բայց եթե Էրդողանը չի վախենում «Պուտինին գցել», ապա ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չկարողանա «մատների վրա խաղացնել» իրեն։

Սակայն, եթե Պուտինին խաբելու գինը կարող է հավելյալ խնդիր ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար, ապա Հայաստանի համար ամեն ինչ կարող է ավարտվել նոր ցեղասպանությունով, որից հետո հայերն այլևս բարոյական իրավունք չեն ունենա աշխարհին մեղադրելու դրա համար:

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan