Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ախթալայում, Ճամբարակում և Ալագյազում ինքնաառաջադրված անկուսակցականները հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուներին

Նոյեմբերի 5–ին հանրապետության 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մրցակցային ընտրություններ ընթացել են հատկապես խոշորացման արդյունքում միավորված համայնքների ղեկավարների միջև, ինչպես նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքում: Որպես կանոն, ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները՝ չնչին բացառություններով պարտվելով անկուսակցական ինքնառաջադրվածներին:

Դիտարկումը վերաբերում է ինչպես այն համայնքներին, որտեղ գրանցված էին մեկական թեկնածուներ, այնպես էլ այն համայնքներին, որտեղ համեմատաբար մրցակցային պայքար կար: Շեղումը հիմնական միտումից գրանցվել է Ախթալա ու Ճամբարակ քաղաքներում, որտեղ ՀՀԿ–ական թեկնածուները պարտվել են անկուսակցական ինքնաառաջադրվածներին:

Ախթալայում հանրապետական գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է Ախթալայի նախկին քաղաքապետ, ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանին: Երրորդ թեկնածուն՝ Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Սուրեն Թամազյանն ստացել է 287 ձայն:

Հատկանշական է, որ նախկին երեք ընտրություններում այս երեք թեկնածուները մշտապես առաջադրվել են, սակայն նախորդ անգամներում հաղթել էր Հայկազ Խաչիկյանը:

Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, այլ համայնքներում:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից ՝10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278. անճշտությունների գումարային չափը՝ մեկ:

Արտաշատում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: Նշենք, որ մարզում կա ընտրության իրավունք ունեցող 21 600 քաղաքացի: Ըստ որում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը 77 է, իսկ 134-ն էլ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Սյունիքի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը, 5073 ընտրող, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:

Իսկ ԲՀԿ-ից առաջադրված Կարեն Համբարձումյանը, հիշեցնենք, որ քարոզարշավի վերջին օրերին հանեց իր թեկնածությունը, սակայն նրա անունը արդեն տպագրված էր քվեաթերթում, ստացել է 1922 քվե: Անվավեր քվեների թիվը եղել է 253։

Քաջարանում 4 232 ձայներով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: 96 հոգի դեմ է քվեարկել նրան:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված և ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: 112 հոգի, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը՝ գրեթե 100%-ով: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, իսկ երկրորդ թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի օգտին՝ 56 ընտրող: 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում, որտեղ թեժ պայքար էր ընթանում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված Յուրի Ավալյանի և «Գեգամետ» ընկերության ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանի միջև, գործող քաղաքապետը չի վերընտրվել իր 1424 քվեով, քանի որ նրա մրցակիցը՝ Վազգեն Ադամյանը ստացել է 4349 քվե:

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, որտեղ պայքարում էին ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Տաթև Գասպարյանը, համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական, սակայն՝ կրկին ինքնաառաջադրված Կամո Ղալթախչյանը, նրա ազգական, հանրապետական և կրկին՝ ինքնաառաջադրված Կարեն Ղալթախչյանն ու ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Սևադա Ղուկասյանը, հաղթել է Կարեն Ղալթախչյանը ստացած 952 քվեով, Տաթև Գասպարյանն ստացել է 557 քվե, Կամո Ղալթախչյանը՝ 623, իսկ դաշնակցական թեկնածուն՝ 114 քվե:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը երեկ բարձրաձայնում էր, որ նախկին մարզպետը ահաբեկում է մարդկանց ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանի անունից՝ իրենց թեկնածուին պաշտպանելու համար, ստացել է 2467 քվե, նրա հիմնական մրցակից, հանրապետական և ՀՀԿ-ից առաջադրված, խոշորացման արդյունքում Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը՝ 2366, իսկ երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Համլետ Սահակյանը՝ 26 քվե: Անճշտությունների գումարային չափն էլ այս գյուղում եղել է զրո:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ գրանցված էր վեց թեկնածու, որոնցից չորսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 449 քվեներով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, որն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Խոշորացված Ռյա Թազա համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ահմա Բրոյանը ստացել է 138 քվե, համայնքի գործող ղեկավար, հանրապետական Ազիզ Մհոյանը՝ 374 քվե, Միրաք համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ալիկ Նամոյանը՝ 10, անկուսակցական ինքնաառաջադրված Անզոր Ուռուսյանը՝ 262: Իսկ Կամիաշիր համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Թեմուր Տալոյանն էլ, վերջին պահին հանել էր թեկնածությունը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղում, որտեղ գրանցված է ընտրության իրավունք ունեցող 8773 ընտրող, 3235–ի կողմ քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը: 739-ը, սակայն, դեմ են քվեարկել համայնքի գործող ղեկավարին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243 335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486 106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318–ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Անուշ Դաշտենց

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan