Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Բժշկական գենետիկայի ազգային օրը» կնպաստի կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում

«Ժամանակակից բժշկագիտության ամենից արագ զարգացող ոլորտներից մեկը՝ կլինիկական գենետիկան, մեծ հնարավորություններ է բացում հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար»,­ողջունելով «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանում առկա տեխնոլոգիաներն այսօր կարող են բժշկագիտության արդիական ճյուղի զարգացման հիմք հանդիսանալ։
«Ակնհայտ է, որ Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը կլինիկական գենետիկայի ինչպես տեսական ու գիտական զարգացման, այնպես էլ դրանց գործնական կիրառման նկատմամբ»,­ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցելու հեռանկարային այս ոլորտի զարգացմանը և առաջին հերթին գործնականում դրա կիրառմանը։
Մարդու գենոմի բացահայտումը նպաստել է 21-րդ դարի մոլեկուլային և գենոմային բժշկության զարգացմանը և լայն կիրառմանը կլինիկական բժշկության տարբեր ասպարեզներում: Այսօր մոլեկուլյար գենետիկական տեխնոլոգիաները ակտիվորեն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, բուժման ռազմավարության և կանխարգելման նպատակով: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են գենետիկական ծագում ունեցող հիվանդությունների հետ կապված կլինիկական արդիական հարցեր։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերվել գենետիկական ծագում ունեցող չարորակ, մաշկային և այլ հիվանդություններին, հիվանդների մոլեկուլային ախտորոշմանը, բուժման նկատմամբ զգայնության բացահայտման հարցերին նիվիրված դասախոսությունների հանդեպ: Քննարկվել են նաև ընտանիքների գենետիկական խորհրդատվության հիմունքները և բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, որոնք լայն ասպարեզ են բացում հազարավոր հիվանդությունների բուն պատճառների, ճշգրիտ, վաղ և նախածննդյան շրջանում ախտորոշման, բուժման հանդեպ զգայունության, բարդությունների կանխարգելման և նախատրամադրվածության, ընտանիքներում գենետիկական ռիսկի հաշվառման համար:
Օրակարգում ընդգրկված թեմաները կարևորվում էին, քանզի Հայաստանի առողջական համակարգում գենետիկական հիվանդությունների հավասարակշիռը 5.5%-ից բարձր է: Մտահոգիչ է հատկապես գենետիկական հիվանդություններով և զարգացման արատներով երեխաների առկայությունը:
Հայաստանում կարևորագույն այս բնագավառը կենտրոնացնող, արդեն շուրջ 20 տարի գործող Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ պրոֆեսոր Թամարա Սարգսյանը ներկայացրել է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման, հիվանդների բուժման, վարման և ընտանիքների խորհրդատվության իրենց փորձը: Հետազոտությունների բարձր որակն այստեղ ապահովվում է աշխարհի լավագույն կենտրոններում մասնագետների մշտական վերապատրաստումներով: Ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունագենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիական ծառայությունները համագործակցում են միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ:
«Բժշկական գենետիկայի ազգային օր» միջազգային գիտաժողովում հանդես են եկել Եվրոպայի, Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության կլինիկական գենետիկայի հայտնի մասնագետներ։ Իսրայելի առաջատար կլինիկական գենետիկայի կենտոնի (Pediatric Clinical Genetics Unit, Schneider Children's Medical Center of Israel and Raphael Recanati Genetic Institute, Rabin Medical Center, Beilinson Campus, Petah Tikva) ղեկավար, պրոֆեսոր Լինա Բազելը ներկայացրել է գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման, վարման հիմունքները և հնարավոր բուժման ռազմավարությունը:
Հայաստանի մասնագետների համար արդիական և չափազանց ուսանելի էր Փարիզի l’université Paris-Descartes համալսարանի պրոֆեսոր, l’Institut Curie գենետիկայի ծառայության ղեկավար, խոշորագույն օնկոգենետիկ Դոմինիկ Ստոպա-Լիոնե դասախոսությունը` նվիրված կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածությանը՝ պայմանավորված BRCA1 և BRCA2 և այլ գենային մուտացիաներով:

Օնկոգենետիկայի հարցերին էր նվիրված նաև Hadassah Hospital Ein Kerem (Jerusalem) հիվանդանոցի գլխավոր ուռուցքաբան և տնօրենի տեղակալ Աշեռ Սալմենի զեկուցումը, որով ներկայացվել է BRCA գենային մուտացիաների թեստավորման արդիականությունը կանանց համար:

Փարիզի համալսարանի բժշկական գենետիկայի բաժնի և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալան Հովնանյանը ներկայացրել է գենետիկական ծագում ունեցող մաշկային հիվանդությունները, այդ հիվանդությունների պաթոգենեզի մոլեկուլային հիմքերը, բուժման նոր ռազմավարությունը, այդ թվում` նորագույն գենոթերապևտիկ բուժման հաջողությունները: Պրոֆեսոր Հովնանյանի մասնակցությունը գիտաժողովին կարևոր էր մաշկային հիվանդությունների հանդեպ գենետիկական նախատրամադրվածության և ճիշտ ախտորոշման գործում մեր երկրի պրակտիկ բժիշկների մասնագիտական հմտությունների բարձրացման և եվրոպական առաջատար փորձին ծանոթանալու առումով:
Բոլոնյայի համալսարանի պրոֆեսոր Տոմազո Պիպուչին, ով մասնագիտական մեծ փորձառություն ունի տարբեր հազվադեպ հիվանդությունների, այդ թվում` թրոմբոցիտոպենիայի, ժամանակակից մոլեկուլային ախտորոշման գործում, ներկայացրել է ԴՆԹ նոր սեքվենավորման մեթոդի գործնական կիրառումն ախտորոշման նպատակով:
Իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած պրոֆեսոր Փիթեր Լանթի դասախոսությունները նվիրված էին առողջության առաջնային օղակում կլինիկական գենետիկայի պրակտիկ կիրառմանը: Նշենք, որ ճանաչված մասնագետը Մեծ Բրիտանիայի գենոմիկայի և գենոմային կրթության կենտրոնի գիտական խորհրդատուն է կլինիկական գենետիկայի և պացիենտներին վարող առաջնային օղակի բժիշկների վերապատրաստման բնագավառում:
Ներկայացուցչական գիտաժողովին Իսրայելի մարդու գենետիկայի ինստիտուտի գենետիկական խորհրդատվության ծառայության ղեկավար Միհալ Բերկենստետը հղիների վարման, ինվազիվ և ոչ ինվազիվ ախտորոշման իր փորձն է փոխանցել Հայաստանի բժիշկներին։
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովում մեր մասնագետները, այդ թվում՝ առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկներն ակտիվ մասնակցել են գիտական և գործնական կարևոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը։
Գիտաժողովն, անշուշտ, կնպաստի մեր երկրում կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում։

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan