1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից» Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (VIDEO) ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Մահացել է Մաքսիմ Հակոբյանը Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 22:30-ի դրությամբ ստացել է 49 հաղորդում Ռուսաստանցի հայտնի բլոգերի նոր անդրադարձը ԱԺ ընտրություններին (տեսանյութ) Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ձայների առաջին քսանյակը գլխավորում է Սասուն Միքայելյանը ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից» «Ես շուտով որոշում կկայացնեմ». Թրամփ Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն Յուրահատուկ զբաղմունք ենք գտել. Աննա Հակոբյանն ընտրությունների ընթացքի մասին (լուսանկար) ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Նիկոլ Փաշինյանի առաջին գրառումը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (VIDEO) Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ «Ալավերդու Սարահարթ թաղամասում երկրորդ տեղը ՀՀԿ-ն է». Արեն Մկրտչյան 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ Տարիքս միայն թիվ է Օրվա կադրը․ հարսը կատարեց քաղաքացիական պարտքը Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն ու դրանից հետո է միայն ընտրողը ծրարը գցել քվեարկության արկղ (տեսանյութ) Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Ժամը 15:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում Ալբա. Ոսկե գնդակը կեղծիք է. բոլորն էլ գիտեն, որ լավագույնը Մեսսին է Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ «Հեղափոխություն եղավ, բայց տնտեսությունը հլը չի զարգացել».Էդուարդ Բաբայան (Տեսանյութ) Դիտորդը տեսաձայնագրել է՝ զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է Դի է հայտնաբերվել Սերժ Թանկյանը պատասխանել է Արմեն Աշոտյանին Իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահը Ուզբեկստանում իրավապահներին ստիպել են Ղուրանի վրա երդվել և կաշառք չվերցնել «Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) Սարքը Սերժ Սարգսյանի «ոչ մի մատը չկարդաց» (Տեսանյութ) Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը «Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում». Արփինե Հովհաննիսյան ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում (տեսանյութ) Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են բերվել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ Քաղաքացին վաղ առավոտից արդեն մի քանի անգամ մտել է նույն ընտրատեղամաս (տեսանյութ) «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան «Սե՛րժ, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար». Արմեն Աշոտյան Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Իմ կողքին չի եղել ու չի կարող լինել որևէ քրեական տարր, ես ընտրություններին վարչական ռեսուրս չեմ կիրառել. Լոռու մարզպետ «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք». Էդմոն Մարուքյան Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Քաջարանի 35/60 ընտրատեղամասում արտառոց դեպքեր չեն գրանցվել Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է... Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ Հանուն ինչի է քվեարկել Նիկոլ Փաշինյանը. նա կատարեց իր քաղաքական ընտրությունը. անդրադարձավ գաղտնալսմանը (տեսանյութ) «ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, իր ծրագրերը ներկայացրել է և երկրի ապագայի մասին հստակ պատկերացում ունի». Արմեն Ռուստամյան Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա Ժիրայր Սեֆիլյանն այսօր չի մասնակցի ընտրություններին, քան որ մինչ օրս անձնագիր չի ստացել Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված Ժամը 11.00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող «Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին».Արմեն Աշոտյան «Մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից». Գագիկ Ծառուկյան «Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի». Արամ Սարգսյան Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության Խուճուճ ընտրակարգ է, մինչև մի հոգին հասկանում է՝ ինչ պետք է անի, կուտակումներ են լինում. Աբովյանի 29/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի գործով իր և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման մասին. տեսանյութ «Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են». Գագիկ Ծառուկյան «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար». Ամենայն Հայոց Կաթողիկոս ՈՒզում եք գյումրվա բարբառով ասեմ. Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ) Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Արթուր Բաղդասարյանը քվեարկել է խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման օգտին «Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Հիշեք այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան
Հարցում

«Բժշկական գենետիկայի ազգային օրը» կնպաստի կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում

«Ժամանակակից բժշկագիտության ամենից արագ զարգացող ոլորտներից մեկը՝ կլինիկական գենետիկան, մեծ հնարավորություններ է բացում հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար»,­ողջունելով «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանում առկա տեխնոլոգիաներն այսօր կարող են բժշկագիտության արդիական ճյուղի զարգացման հիմք հանդիսանալ։
«Ակնհայտ է, որ Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը կլինիկական գենետիկայի ինչպես տեսական ու գիտական զարգացման, այնպես էլ դրանց գործնական կիրառման նկատմամբ»,­ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցելու հեռանկարային այս ոլորտի զարգացմանը և առաջին հերթին գործնականում դրա կիրառմանը։
Մարդու գենոմի բացահայտումը նպաստել է 21-րդ դարի մոլեկուլային և գենոմային բժշկության զարգացմանը և լայն կիրառմանը կլինիկական բժշկության տարբեր ասպարեզներում: Այսօր մոլեկուլյար գենետիկական տեխնոլոգիաները ակտիվորեն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, բուժման ռազմավարության և կանխարգելման նպատակով: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են գենետիկական ծագում ունեցող հիվանդությունների հետ կապված կլինիկական արդիական հարցեր։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերվել գենետիկական ծագում ունեցող չարորակ, մաշկային և այլ հիվանդություններին, հիվանդների մոլեկուլային ախտորոշմանը, բուժման նկատմամբ զգայնության բացահայտման հարցերին նիվիրված դասախոսությունների հանդեպ: Քննարկվել են նաև ընտանիքների գենետիկական խորհրդատվության հիմունքները և բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, որոնք լայն ասպարեզ են բացում հազարավոր հիվանդությունների բուն պատճառների, ճշգրիտ, վաղ և նախածննդյան շրջանում ախտորոշման, բուժման հանդեպ զգայունության, բարդությունների կանխարգելման և նախատրամադրվածության, ընտանիքներում գենետիկական ռիսկի հաշվառման համար:
Օրակարգում ընդգրկված թեմաները կարևորվում էին, քանզի Հայաստանի առողջական համակարգում գենետիկական հիվանդությունների հավասարակշիռը 5.5%-ից բարձր է: Մտահոգիչ է հատկապես գենետիկական հիվանդություններով և զարգացման արատներով երեխաների առկայությունը:
Հայաստանում կարևորագույն այս բնագավառը կենտրոնացնող, արդեն շուրջ 20 տարի գործող Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ պրոֆեսոր Թամարա Սարգսյանը ներկայացրել է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման, հիվանդների բուժման, վարման և ընտանիքների խորհրդատվության իրենց փորձը: Հետազոտությունների բարձր որակն այստեղ ապահովվում է աշխարհի լավագույն կենտրոններում մասնագետների մշտական վերապատրաստումներով: Ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունագենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիական ծառայությունները համագործակցում են միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ:
«Բժշկական գենետիկայի ազգային օր» միջազգային գիտաժողովում հանդես են եկել Եվրոպայի, Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության կլինիկական գենետիկայի հայտնի մասնագետներ։ Իսրայելի առաջատար կլինիկական գենետիկայի կենտոնի (Pediatric Clinical Genetics Unit, Schneider Children's Medical Center of Israel and Raphael Recanati Genetic Institute, Rabin Medical Center, Beilinson Campus, Petah Tikva) ղեկավար, պրոֆեսոր Լինա Բազելը ներկայացրել է գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման, վարման հիմունքները և հնարավոր բուժման ռազմավարությունը:
Հայաստանի մասնագետների համար արդիական և չափազանց ուսանելի էր Փարիզի l’université Paris-Descartes համալսարանի պրոֆեսոր, l’Institut Curie գենետիկայի ծառայության ղեկավար, խոշորագույն օնկոգենետիկ Դոմինիկ Ստոպա-Լիոնե դասախոսությունը` նվիրված կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածությանը՝ պայմանավորված BRCA1 և BRCA2 և այլ գենային մուտացիաներով:

Օնկոգենետիկայի հարցերին էր նվիրված նաև Hadassah Hospital Ein Kerem (Jerusalem) հիվանդանոցի գլխավոր ուռուցքաբան և տնօրենի տեղակալ Աշեռ Սալմենի զեկուցումը, որով ներկայացվել է BRCA գենային մուտացիաների թեստավորման արդիականությունը կանանց համար:

Փարիզի համալսարանի բժշկական գենետիկայի բաժնի և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալան Հովնանյանը ներկայացրել է գենետիկական ծագում ունեցող մաշկային հիվանդությունները, այդ հիվանդությունների պաթոգենեզի մոլեկուլային հիմքերը, բուժման նոր ռազմավարությունը, այդ թվում` նորագույն գենոթերապևտիկ բուժման հաջողությունները: Պրոֆեսոր Հովնանյանի մասնակցությունը գիտաժողովին կարևոր էր մաշկային հիվանդությունների հանդեպ գենետիկական նախատրամադրվածության և ճիշտ ախտորոշման գործում մեր երկրի պրակտիկ բժիշկների մասնագիտական հմտությունների բարձրացման և եվրոպական առաջատար փորձին ծանոթանալու առումով:
Բոլոնյայի համալսարանի պրոֆեսոր Տոմազո Պիպուչին, ով մասնագիտական մեծ փորձառություն ունի տարբեր հազվադեպ հիվանդությունների, այդ թվում` թրոմբոցիտոպենիայի, ժամանակակից մոլեկուլային ախտորոշման գործում, ներկայացրել է ԴՆԹ նոր սեքվենավորման մեթոդի գործնական կիրառումն ախտորոշման նպատակով:
Իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած պրոֆեսոր Փիթեր Լանթի դասախոսությունները նվիրված էին առողջության առաջնային օղակում կլինիկական գենետիկայի պրակտիկ կիրառմանը: Նշենք, որ ճանաչված մասնագետը Մեծ Բրիտանիայի գենոմիկայի և գենոմային կրթության կենտրոնի գիտական խորհրդատուն է կլինիկական գենետիկայի և պացիենտներին վարող առաջնային օղակի բժիշկների վերապատրաստման բնագավառում:
Ներկայացուցչական գիտաժողովին Իսրայելի մարդու գենետիկայի ինստիտուտի գենետիկական խորհրդատվության ծառայության ղեկավար Միհալ Բերկենստետը հղիների վարման, ինվազիվ և ոչ ինվազիվ ախտորոշման իր փորձն է փոխանցել Հայաստանի բժիշկներին։
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովում մեր մասնագետները, այդ թվում՝ առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկներն ակտիվ մասնակցել են գիտական և գործնական կարևոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը։
Գիտաժողովն, անշուշտ, կնպաստի մեր երկրում կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում։

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություն

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan