Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. Տեսանյութ
Կոլումբիայի Մեդելլին քաղաքում թռիչքի ժամանակ օդաչուն հայտնել է, որ չի բացվում առջևի շասին: Վայրէջքի համար նրան օդանավակայանում առանձին թռիչքուղի են հատկացրել, որը իշխանությունները հրատապ փակել են մյուս օդանավերի համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել և առջևի հատվածով բախվել թռիչքուղուն: Դեպքի վայր ժամանած բժիշկները և հրշեջ փրկարարները անելիք չեն ունեցել. երկու օդաչուն և չորս ուղևորը չեն տուժել:
Ականատեսները տեսախցիկներով նկարահանել են Piper PA-34 Seneca ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքը:
Zham.am