Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքի շնորհանդեսը

Ուրբաթ օրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ» գրքի շնորհանդեսը:

ԵՊՀ կայքում զետեղված լուրի համաձայն՝ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության համատեղ ջանքերով:
Շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ուրիշներ:

«Մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել այստեղ՝ համալսարանում, նշել հարգարժան Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքերի լույսընծայումը: Նախևառաջ Մետաքսի մեծ ճանապարհը քաղաքակրթության ճանապարհն է, որը մեծ դերակատարում է ունեցել ոչ միայն առևտրի զարգացման գործում, այլև ազգերի, քաղաքակրթությունների շփման մեջ»,- իր ելույթում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը շնորհակալություն է հայտնել բոլորին գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավերն ընդունելու և ներկա գտնվելու համար. «Թուրքմենստանում ավանդույթ է ձևավորվել ամեն տարին կոչել ինչ-որ անունով. այս տարին կոչել ենք «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ»: Նախագահ Բերդիմուհամեդովի՝ համապատասխան անունով գիրքն արտացոլում է մեր երկրի զարգացման ժամանակակից հայեցակարգը՝ հիմնված պատմական փորձի, բարեկամության, թուրքմեն ժողովրդի հոգևոր ժառանգության հարգման վրա»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն իր խոսքում նշել է. «Դժվար է առանց հուզականության խոսել նրանց մասին, ովքեր ծանոթ են Թուրքմենստանին, թուրքմենական մշակույթին, ժողովրդին: Մեզ համար շատ հոգեհարազատ են թուրքմեն դասական հեղինակների գործերը և այն ամենը, ինչը կապված է այդ երկրի մշակույթի հետ»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշեցրել է, որ Թուրքմենստանի նահագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ինքը և Թուրքմենստանի պետական համալսարանի ռեկտորը ստորագրել էին համագործակցության պայմանագիր: Արամ Սիմոնյանը հույս է հայտնել, որ կնքված պայմանագիրը խթան կհանդիսանա ոչ միայն Թուրքմենստանի պետական համալսարանի հետ երկկողմ շփումների համար, այլև կնպաստի թուրքմենական այլ բուհերի հետ պարբերական շփմանը:

Աղբյուր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan