Քննչական մարմինը պարզում է երեխայի հղիության հանգամանքները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարզի քաղաքներից մեկում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: Նշված քննչական բաժնում «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայից տեղեկություն է ստացվել, որ 31 շաբաթական հղիություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Ի. Հ.-ն: Քննչական բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզելու է, թե ինչ հանգամանքներում է երեխան հղիացել: