Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

«Մաման մահացել ա, մորքուր, պապան իրան սպանել ա». Կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով՝ սպանել է

Կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածելու և նրան դաժանորեն սպանելու համար 43-ամյա ամուսինը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ադամյանի, Արթուր Մելիքսեթյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես պատժի սկիզբ հաշվեց՝ 2016թ. սեպտեմբերի 20-ը՝ նրան արգելանքի վերցնելու պահից:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքսեթյանը 19-09-2016թ. ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ` Նարինե Դանիելյանի հետ իր կողմից վարվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից դեպի Ակնալիճ գյուղի ուղղությամբ ընթանալիս խանդի հողի վրա, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Ն.Դանիելյանին, որի ընթացքում վերջինիս պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:
Արթուր Մելիքսեթյանը և Նարինե Դանիելյանը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 3 երեխա, սակայն, ըստ հրապարակված դատական ակտի, նրանց ընտանիքում հաճախակի են եղել վիճաբանություններ և կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:
Նախաքննության ընթացքում Արթուր Մելիքսեթյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում մասնակի է իրեն մեղավոր ճանաչել և ցուցմունք տվել, որ կինն անչափահաս էր, երբ ամուսնացել են: Համատեղ կյանքի ընթացքում իրենք հաճախակի էին վիճել, իսկ դեպքի օրը՝ առավոտյան, կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, որից հետո գնացել են Էրեբունի փողոցի «Յունիբանկ»՝ իրենց վարկային գործերով:
Օրվա ընթացքում գնացել են իրենց աճեցրած բերքը փոխանակելու, իսկ ճանապարհին ավտոմեքենան խափանվել է և նորոգելու ժամանակ նկատել է, որ կնոջ հեռախոսին զանգեր են ստացվել և երբ հարցրել է, թե ով է զանգահարում՝ ասել է, որ երեխաներն են, սակայն երբ արդեն մեքենայի տակից դուրս է եկել, կրկին հեռախոսազանգ է ստացվել, և ինքը կնոջն ասել է, որ հեռախոսը տա, որպեսզի ինքը խոսի: Կինը հեռախոսն անջատել է և չի տվել, որ ինքը խոսի: Ինքն այդ ժամանակ կնոջն ասել է, որ իր մեջքը թափ տա, որպեսզ ինքը նստի մեքենան, սակայն կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Երբ շորերն է թափ տալիս եղել, նկատել է, որ կինը հեռախոսով փորձել է ինչ որ բան անել: Իր այն հարցին, թե ինչ է անում, կինը պատասխանել է, թե սիրածն է: Ինքն այդպիսի պատասխանի չի սպասել ու անակնկալի գալով՝ ապտակել է նրան և ասել, թե ինչպես է խոսում: Ապտակից հետո կինը վերացական սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, որից հետո ինքը մեկ անգամ էլ է ապտակել:
Դրանից հետո կինն սկսել է ոտքերով և ձեռքերով իրեն հարվածել և գոռալով ասել, որ ինքը նրան թույլ տա իջնի, գնա: Քանի որ այդ ժամանակ մեքենաներ են անցուդարձ արել, ինքը ձեռքի ափով կնոջ բերանը փակել է, որ նա լռի: Կինն այդ ժամանակ կծել է իր ձախ ձեռքի ցուցամատը և ինքը ձեռքը քաշելով՝ մի երկու հատ էլ է խփել: Դրանից հետո կինն ուզել է մեքենայից իջնել, բայց ինքն ասել է, որ հանգստանա, նոր իջնի, հետո կնոջ ձեռքից բռնած՝ ասել է, որ մեքենայից իջնի: Մեքենայից իջնելուց հետո կինն ասել է, որ իրենից բաժանվում և գնում է ու որ ինչպես ուզի, այնպես կանի: Կինը, ագրեսիվ շարժումներ անելով, ասել է, որ գնում է, իսկ ինքը, նրա շորերից քաշելով ու մի քանի անգամ ձեռքերով հարվածելով, փորձել է թույլ չտալ, որ հեռանա:
Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իրար քաշքշելու ժամանակ երկուսով վայր են ընկել խողովակից դեպի ճանապարհ ընկած հատվածում, որից հետո կինը գետնից բարձրանալով՝ խողովակից անցել է այն կողմ՝ դեպի ջրատարը: Ինքը նույնպես անցել է այդ կողմ: Այդ ժամանակ կինն ասել է, որ նրան թողնի, որովհետև աչքը չի տեսնում: Ինքը տեսնելով, որ կնոջ աչքը արյունոտ է՝ ասել է, որ գնան մեքենայի մոտ, աչքը լվանան և տեսնեն, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ կինը կանգնելով հրել է իրեն, ինքը ետ քայլ անելով՝ ընկել է ջրատարը: Կինը նույնպես ընկել է ջրատարը: Ջրատարի մեջ տեսնելով, որ կնոջ մազերը փաթաթվել են ծառերի ճյուղերի մեջ, ու նա անկանոն շարժումներ է կատարում՝ մոտեցել է նրան, փորձել է մազերն առանձնացնել ճյուղերից և փրկել նրան:
Ահագին ջրի մեջ քաշելով՝ մի կերպ կնոջը ջրից դուրս է հանել ափ և զգացել է, որ նա շարժում չի անում: Կնոջը պառկեցրել է դեմքով դեպի գետին և մտածելով, որ ջուր կուլ տված կլինի՝ փորից մի քանի անգամ սեղմել է: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա՝ ծնկած մնացել է նրա կողքին: Մի քանի վայրկյան անց լսել է իր մեքենայի ազդանշանի ձայնը և վազել է իր մեքենայի մոտ: Այնտեղ իրեն անծանոթ մարդիկ են եղել, ովքեր հարցրել են, թե ինչով կարող են օգնել: Ինքն ասել է, որ շտապօգնություն կանչեն, որովհետև կինը ջրատարում խեղդվել է:
Ամբաստանյալը նաև նշել է, որ ինքը կնոջը ծեծի ենթարկել է, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել, միայն փորձել է մազերը ճյուղերից առանձնացնել և ջրից դուրս հանելով՝ փրկել:
Միևնույն ժամանակ ամբաստանյալը նաև հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում կնոջ սպանության համար, ճիշտ է ինքը ծեծել է կնոջը, դրա համար զղջում է, սակայն դիտավորություն չի ունեցել սպանելու, իր կինը ջրահեղձումից է մահացել:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի քույրը, դատարանում հայտնել է, որ քրոջ ընտանիքում վիճաբանության և ծեծի պատճառը, ըստ քրոջ, եղել է թմրամոլության և սեռական ոտնձգությունների պատճառը: Սեռական ոտնձգություն ասելով՝ նկատի ունի այն, որ, ինչպես քույրն է իրեն պատմել, երբ Արթուրը սեռական ցանկություն է ունեցել, հաշվի չի առել ամբողջ օրը երեխաների ու կենցաղային հարցերով զբաղված լինելու պատճառով հոգնած լինելու հանգամանքը և մերժումը մեկնաբանել է որպես անհավատարմություն:
Բացի այդ, տուժողի իրավահաջորդի խոսքով՝ քույրն իրեն հայտնել է, որ այլևս չի կարողանում այդպես ապրել և ուզում է բաժանվել: Դրան քաջատեղյակ են եղել Արթուրի ծնողները, ովքեր այդ հարցին փորձել են լուծում տալ՝ դեպքից 2 օր առաջ գտնվելով նրանց տանը:
Ըստ նրա ցուցմունքի՝ վերջին օրերին քույրը հաճախակի հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե Արթուրը սպառնացել է, որ կա՛մ կապրի իր հետ, կա՛մ կսպանի: Իսկ դեպքի օրը զանգահարել է քրոջ մեծ աղջկան՝ Գոհարին, և երեխան իրեն հայտնել է. «Մաման մահացել ա մորքուր, պապան իրան սպանել ա»:
Նշենք, որ կնոջ դին հայտնաբերվել էր Մեծամոր քաղաքի կոյուղու մաքրման կայան տանող ճանապարհից դեպի Զարթոնք գյուղի ուղղությամբ մոտ 200 մետր հեռավորության վրա` ջրատարի եզրին. նա ոտքերով՝ ազդրերի վերին երրորդի մակարդակից, ամբողջությամբ ընկղմված է եղել ջրի մեջ, իսկ կրծքավանդակի առաջային պատով և դեմքով` հպված խոտածածկ ափին:

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan