Դաժան դեպք. ծնողները ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին
Երեկ, նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսից իջել է և ճանապարհի մյուս հանդիպակաց գոտում նրան սպասել են ծնողները և ակամա վերջիններս ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Colt-ը հաշվառված է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Անտոնյանի անվամբ:
Մանրամսները կարդացեք` Shamshyan.com -ում