Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելն իրենց խնդիրն է, բայց այն զգայուն է Երևանի համար. Մարիա Զախարովա․ Տեսանյութ
Դիտել նաև
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա
«ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի»․ Զախարովա
«Մոսկվան Երևանին նախազգուշացրել է»․ Զախարովա
Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա
Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց. Զախարովա
Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, ինչ-որ տեղ հյուպատոսություն բացելը երկու երկրների սուվերեն գործն է։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,-հավելել է նա։
Մանրամասն՝ 24news.am–ի տեսանյութում։