Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ)

Երևանում տրանսպորտով մեկանգամյա ուղևորությունը կարող է արժենալ 200 դրամ Տեսանյութ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի կարծիքով, այժմ նախագծվող մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցը մեկ միասնական սակագին չի ունենա։
Տրանսպորտային ոլորտի բարեփոխումները համակարգող պաշտոնյան «Ազատությանն» ասաց, թե տարբեր սակագների պարագայում, այնուամենայնիվ, հնարավոր է տրանսպորտից պարբերաբար օգտվողների համար պահպանել գործող սակագինը․ - «Որոնք ձեռք կբերեն պայմանական պլաստիկ տոմսային քարտեր, որոնք լիցքավորված կլինեն առնվազն իքս քանակի տոմսեր, իրենց համար կլինի դա մատչելի։ Եվ հնարավոր է, որ իրենց համար չփոխվի տոմսի գինը․․․ ինչ-որ տարբերակներում: Հաշվարկները ցույց կտան, բայց հնարավոր ա, որ 100-ը մնա: Ես իրատեսական եմ դա համարում: Բայց մի ուրիշ խավի համար, ով որ էսօր որոշել ա տրանսպորտով, վաղը՝ իր մեքենայով, և ինքը ցանկություն չունի գնա էդ տոմսերից առնի, այլ ուզում ա մտնի ավտոբուսում տոմս առնի, իրա համար կարող ա կրկնակի թանկ լինել»:

Երևանում տոմսային համակարգը, ըստ փոխքաղաքապետի, դառնալու է ինչպես արտասահմանում՝ էլեկտրոնային, և այդ պարագայում որոշակի սոցալական խմբերի համար զեղչեր կսահմանվեն․ - «Տուրիստ եղել ենք ուրիշ քաղաքներում: Մեր համար լրիվ ուրիշ գներ ա գործում, երբ որ դու չես օգտվում էս, էս, էո տարբերակներից: Այսինքն, տարբերակներ կլինեն, որի մեջ, հնարավոր ա, որ 100 դրամը գործի»:

Թե որն է լինելու հասարակական տրանսպորտի ամենաբարձր սակագինը, Նիկոյանը դժվարացավ ասել: Դա, ըստ նրա, դեռ պետք է հաշվարկել․ - «Միասին կհաշվարկենք: Ոչ մեկ չի պատրաստվում սակագինը մենակով հաշվարկի: Միասին, երբ որ բոլոր չափորոշիչները հստակ կլինեն, կհաշվարկենք»:

Ինչ վերաբերում է սակագնի փոփոխության հետևանքով հանրության շրջանում հնարավոր բողոքի ալիքին, փոխքաղաքապետ Նիկոյանը ասաց, որ հատուկ հարցումներ են պատվիրել և պարզել, որ բնակչությանն ավելի շատ հուզում է որոկյալ տրանսպորտային համակարգ ունենալու հարցը, քան սակագնի բարձրացումը։

Հիշեցնեմ՝ 2013 թվականին տրանսպորտի սակագնի 50 դրամով բարձրացումը մեծ բողոքի ալիք բարձրացրեց երևանցիների շրջանում, ինչից հետո բարձրացումը չեղարկվեց։

«Ցանկացած բարեփոխում կարա բողոք առաջացնի՝ նույնիսկ եթե դա և՛ ֆինանսապես, և՛ ոչ-ֆինանսապես օգուտ ա մեր բնակչությանը: Կարևորը, պետք ա լայնամասշտաբ իրազեկենք, որ այս բարեփոխումները արվում են բնակիչների համար: Այլ նպատակ չկա»:

Բողոքներից խուսափելու համար քաղաքապետարանը նաև լայն քննարկումներ է անցկացնելու։ Բոլոր քայլերի մասին առաջիկայում խորհրդակցելու են մասնագետների և հանրության հետ հանդիպումների միջոցով։ Նիկոյանի փոխանցմամբ՝ վերջնական սակագները վերջին փուլում կորոշվեն:

2016 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային համակարգը կազմակերպելու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպություն ներգրավվեց։ Մոտ 11 ամիս աշխատելուց հետո օրերս խորհրդատուն ներկայացրել է Երևանի երթուղային ցանցի առաջարկը։ Այն Երևանի տրանսպորտային ոլորտի բարեփոխումները համակարգող Նիկոյանի աշխատասենյակում օրերս են փակցրել, դեռ չեն էլ հասցրել քննարկել քաղաքապետարանում: Բայց առաջին տպավորությամբ փոխքաղաքապետը այն արդյունավետ է գնահատում։ Նոր ցանցով նախատեսվում է, որ տրանսպորտի թիվը կրկնակի կկրճատվի, իսկ «Գազել»-ներին կփոխարինեն մեծ ավտոբուսները․ - «18 մետրանոց ավտոբուսներ․․․ ես հիմա տեղատարողությունը կդժվարանամ ասել․․․ Եթե չեմ սխալվում, դրանք 180 տեղանոց ավտոբուսներ են»:

Կրճատվելու է նաև ցանցը․ բարեփոխումներից հետո Ա կետից Բ կետ հասնելու համար հնարավոր է, որ մի քանի տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն լինի։ Փոխվելու են մի շարք կանգառների տեղերը, նոր կանգառներ են կառուցվելու։

Նիկոյանը ասաց, որ նախատեսում են գրեթե բոլոր կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրել։

Նոր տրանսպորտային ցանցի ներդրման և սպասարկման համար մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ։ Փորձելու են միջազգային փորձառու ընկերություն ներգրավվել, եթե չստացվի՝ վարկ կվերցնեն և համայնքային ընկերություն կստեղծեն։

Երևանի փոխքաղաքապետը ասաց, որ մոտ մեկ տարվա ընթացքում փորձելու են այս ամենը իրականություն դարձնել: Այս պահին բոլոր հաշվարկները նախնական են։

Ազատություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan