Ավագովը մեկնաբանել է իր որդու ձերբակալությունը. Տեսանյութեր
Ինչպես հայտնի է, երեկ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինը, որն առանձին գործում է որպես ուժային կառույց, անսպասելիորեն ներխուժել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի որդու օֆիս, և ձերբակալել է նրան` մեղադրանք ներկայացնելով պետական միջոցների հափշտակման հոդվածով:
ՆԳ նախարարի որդին` Ալեքսանդր Ավագովը, ով Ուկրաինայում զբաղվում է բիզնեսով, տեղում հայտարարել է, որ պետական միջոցների հափշտակման հետ ինքը ոչ մի առնչություն չունի, իր հերթին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Արսեն Ավագովը, որում նա ասել է հետևյալը. "Ոչ իմ տղան, ոչ էլ այն ընկերությունները, որտեղ նա հիմնադիր է, ոչ մի կոպեկ չունեն Ուկրաինայի բյուջեից: Ալեքսանդր Ավագովը դա կապացուցի դատարանում: Սա քաղաքական պատվեր է, և բոլոր նրանք, ովքեր որ իրենց ամբիցիաների պատճառով փորձում են ինձ խանգարել, ես կասեմ կարճ` չի ստացվի: Ես չեմ փոխում իմ սկզբունքները` անձնական կոմֆորտի և հեշտ կենսակերպի հետ", վերջում նշում է Ավագովը: Իսկ թե ով է այս ամենի պատվիրատուն, և ինչու հենց այս պահին նրանք որոշեցին հարվածել Ավագովին, կներկայացնենք մեկ այլ հոդվածում: Նշենք նաև, որ հայկական ծագում ունեցող Ավագովին հարվածը կարող է անուղղակիորեն թուլացնել նաև Ուկրաինայում հայկական համայնքին:
Zham.am