Երևանում մեկ գիշերվա ընթացքում թալանել են Porsche Cayenne և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաներ՝ տանելով առջևի լուսարձակները
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ժամը 14:50-ի սահմաններում Փափազյան փողոցի բնակիչ, 56-ամյա Սեդրակ Հարությունյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 80 SO 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հեռաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Ծերենցի փողոցի բնակիչ, 33-ամյա Վահե Օսեյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Արշակունյաց պողոտայի թիվ 47 շենքի մոտ գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 443 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Աղբյուրը` Shamshyan.com