Հայաստանի քաղաքացին կրակել է ռուսաստանցու վրա ադրբեջանական ռեստորանում
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Նաբերեժնի Չելնի քաղաքում ադրբեջանական "Бакинский дворик" ռեստորանում հոկտեմբերի 29-ի երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել: Երկու քաղաքացիների միջև բանավեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է հրմշտոցով: Բանավիճողներից մեկը Հայաստանի քաղաքացի է եղել: Վերջինս հրմշտոցի արդյունքում տրավմատիկ ինքնաձիգով կրակել է ռուսաստանցու վրա: Իրավապահ մարմինները քրեական գործ են բացե` "խուիգանություն" հոդվածով: Հետաքրքիրն այն է, որ վեճի արդյունքում տուժող ռուսաստանցին թեպետ հայտնվել է հիվանդանոցում, բայց հրժարվել է բողոքել հայաստանցու դեմ:
Zham.am